Մեկնարկում է ծանրամարտի աշխարհի առաջնությունըՄեկնարկում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը

Մեկնարկում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը

07.11.14 10:35
Մեկնարկում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը


Նոյեմբերի 8-ից 16-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում կկայանա ծանրամարտի ախարհի առաջնությունը, որը վարկանշային է 2016թ-ին կայանալիք օլիմպիական խաղերի համար: Ծանրամարտի տղամարդկանց ու կանանց հավաքականները գլխավոր մարզիչներ Պողոս Պողոսյանի ու Արտաշես Ներսիսյանի գլխավորությամբ արդեն մրցավայրում են:

2016 թվականի Ռիո Դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի ուղեգրերի համար տղամարդկանց հավաքականում կպայքարեն Սմբատ Մարգարյանը (56 կգ), Վանիկ Ավետիսյանը (69 կգ), Հակոբ Մկրտչյանը, Արա Խաչատրյանը (77 կգ), Աղասի Աղասյանը (85 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ), Հայկ Հակոբյանն ու Ռուբեն Ալեքսանյանը (+105 կգ):

Կանանց թիմում Արտաշես Ներսիսյանը ընդգրկել է Էլեն Գրիգորյանին (48 կգ), Աննա Գովելյանին (53 կգ), Իզաբելա Յայլյանին (58 կգ), Քրիստինե Պետրոսյանին (63 կգ), Մելինե Դալուզյանին (69 կգ) ու Հռիփսիմե Խուրշուդյանին (+75կգ):

Հաջողություն ու հաղթանակներ ենք մաղթում մեր մարզիկ-մարզուհիներին:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված