Ալմաթի-2014. Հակոբ Մկրտչյանը 4-րդն է C խմբումԱլմաթի-2014. Հակոբ Մկրտչյանը 4-րդն է C խմբում

Ալմաթի-2014. Հակոբ Մկրտչյանը 4-րդն է C խմբում

11.11.14 21:17
Ալմաթի-2014. Հակոբ Մկրտչյանը 4-րդն է C խմբում

Ալմաթիում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը:

Տղամարդկանց առաջնությունում 77 կգ քաշային կարգում (C խումբ) ելույթ է ունեցել Հայաստանի ներկայացուցիչ Հակոբ Մկրտչյանն, ով Նանկինում ավարտված պատանեկան օլիմպիական խաղերում չեմպիոն էր հռչակվել:

Մեր երիտասարդ ծանրորդը պոկում վարժությունում բարձրացրել է 140 կգ, իսկ հրում վարժությունում գլխավերեւում է պահել 180 կիլոգրամանոց ծանրաձողը:

Մկրտչյանը 10 մասնակիցներից կազմված աղյուսակում երկամարտի 320 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված