Կարեն Կարապետյանի սաները պատրաստվում են (տեսանյութ)Կարեն Կարապետյանի սաները պատրաստվում են (տեսանյութ)

Կարեն Կարապետյանի սաները պատրաստվում են (տեսանյութ)
28.08.14 17:43
Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության իրավասության ներքո գործող համալիր մարզադպրոցի ծանրորդներն աննախադեպ արդյունք են ցույց տվել հանրապետական մրցահարթակներում:
Հանրապետության վաստակավոր մարզիչ Կարեն Կարապետյանի սաները երկրի տարբեր տարիքային առաջնություններում նվաճել են 19 մրցանակ: Պաշտոնական մրցաշրջանը կարելի է ավարտված համարել նրա սաների համար` բացառությամբ Անդրեյ Մխիթարյանի:
Վերջինս նախապատրաստվում է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, իսկ մյուս ծանրորդները սկսել են հաջորդ տարվա նախապատրաստական փուլը:
Ձեզ ենք ներկայացնում Գյումրու Ցայգ հեռուստաընկերության տեսանյութը՝ Կարապետյանի ու նրա սաների մասին:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն


Ամենաընթերցված