Հայ շախմատիստների բրոնզե պարգևըՀայ շախմատիստների բրոնզե պարգևը

Հայ շախմատիստների բրոնզե պարգևը

25.08.14 15:30
Հայ շախմատիստների բրոնզե պարգևը


Լեհաստանի Կատովիցե քաղաքում ավարտված աշխարհի 13-րդ ուսանողական առաջնությունում Հայաստանի հավաքականը (ԳՄ Կարեն Գրիգորյան, ԳՄ Զավեն Անդրիասյան, ՖՎ Տիգրան Ս. Պետրոսյան, ԿՖՎ Մարիա Գևորգյան) թիմային հաշվարկում 27 հնարավորից վաստակելով 18 միավոր՝ արժանացավ բրոնզե պարգևի: Առաջին 2 տեղերը գրավեցին Լեհաստանի (20,5) և Ռուսաստանի (18,5) հավաքականները:

Անհատական հաշվարկում տղամարդկանց մրցաշարում Կարեն Գրիգորյանը նվաճեց արծաթե մեդալ: Նա 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և 1-3-րդ տեղերը բաժանեց ռուսաստանցիներ ԳՄ Սանան Սյուգիրովի և ԳՄ Իվան Բուկավշինի հետ: Լրացուցիչ ցուցանիշներով չեմպիոնի կոչումը նվաճեց Սյուգիրովը:

Կանանց մրցաշարում Մարիա Գևորգյանը 5,5 միավորով գրավեց 6-րդ տեղը: 8,5 միավորով չեմպիոնուհի դարձավ ԿՄՎ Կլաուդիա Կուլոնը (Լեհաստան), հայտնում է armchess.am կայքը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված