Աշխարհի ուսանողական առաջնությունըԱշխարհի ուսանողական առաջնությունը

Աշխարհի ուսանողական առաջնությունը

24.08.14 19:30
Աշխարհի ուսանողական առաջնությունը


Գրոսմայաստեր Կարեն Գրիգորյանը Լեհաստանի Կատովիցե քաղաքում անցկացվող աշխարհի 13-րդ ուսանողական առաջնությունում վերջին տուրից առաջ 8 հնարավորից վաստակել է 6 միավոր և գրոսմայստեր Իվան Բուկավշինի (Ռուսաստան) հետ գլխավորում է աղյուսակը:

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը և ևս 3 գրոսմայստերներ առաջատարներից ետ են մնում կես քայլով: Աշխարհի ուսանողների չեմպիոնի հարցը կորոշվի այսօր Ալեքսանդր Շիմանով (Ռուսաստան)-Գրիգորյան և Անդրիասյան-Բուկավշին պարտիաներում:

Մարիա Գևորգյանը կանանց մրցաշարում 5 միավորով ընթանում է 5-րդ տեղում և պահպանում մրցանակային տեղ գրավելու հնարավորություններ, հայտնում է armchess.am կայքը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված