Մեր առաջին ոսկին. Հակոբ Մկրտչյանը՝ օլիմպիական չեմպիոնՄեր առաջին ոսկին. Հակոբ Մկրտչյանը՝ օլիմպիական չեմպիոն

Մեր առաջին ոսկին. Հակոբ Մկրտչյանը՝ օլիմպիական չեմպիոն

21.08.14 16:07
Մեր առաջին ոսկին. Հակոբ Մկրտչյանը՝ օլիմպիական չեմպիոն


Հայ պատանի ծանրորդ Հակոբ Մկրտչյանը Նանցզինի օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցումներում 77կգ քաշայինների պայքարում օլիմպիական ոսկի նվաճեց՝ գրանցելով երկամարտի 319կգ արդյունքը:

Պոկում վարժությունում Մկրտչյանը գլխավերևում պահեց 142 կգ-անոց ծանրաձողը, իսկ հրում վարժությունում՝ 177 կգ-անոց ծանրաձողը՝ առաջինը լինելով նաև առանձին վարժություններում: Նշենք, որ 2 վարժություններում էլ Մկրտչյանը ձախողեց 2-րդ մոտեցումը, սակայն դրանից հետո վստահ կատարեց 3-րդը:

Արծաթե մեդալը 316կգ արդյունքով նվաճել է հնդկացի Ռահուլ Ռագալան, իսկ բրոնզը՝ Ժասլան Կալիևը Ղազախստանից՝ 310 կգ արդյունքով:

hakob mkrtchyan.jpg

sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված