Շարապովա. «US Open-ում կորցնելու ոչինչ չեմ ունենա»Շարապովա. «US Open-ում կորցնելու ոչինչ չեմ ունենա»

Շարապովա. «US Open-ում կորցնելու ոչինչ չեմ ունենա»

19.08.14 21:30
Շարապովա. «US Open-ում կորցնելու ոչինչ չեմ ունենա»


Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան US Open-ի մեկնարկից առաջ նշել է, որ իրեն ավելի լավ է զգում, քան նախորդ տարի:

«Ինձ ավելի լավ եմ զգում, քան նախորդ տարի: Ուրախ եմ վերադառնալ այստեղ և որ ինձ չեն անհանգստացնում վնասվածքները: Դուրս կգամ կորտ՝ չմտածելով այն մասին, արդյո՞ք ճիշտ եմ վարվում: Կարելի է ասել, որ մրցաշարը կսկսեմ մաքուր էջից:

Նախորդ տարի հոգեբանական տեսանկյունից ես կարիերայումս հեշտ շրջան չանցկացրեցի: Այժմ ես կորցնելու ոչինչ չունեմ: «Մեծ սաղավարտի» մրցաշարերում ամենակարևորը խաղային ռիթմ բռնելն է»,- Շարապովայի խոսքն է մեջբերում US Open-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Շարապովան վնասվածքի պատճառով բաց էր թողել US Open-ը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված