Ողբերգական վերջաբան՝ օլիմպիադայում (լուսանկարներ)
15.08.14 10:26Երեկ Տրոմսյոյում ողբերգական նոտայով ավարտվեց շախմատի համաշխարհային 41-րդ օլիմպիադան. Սեյշելյան կղզիների հավաքականի անդամ Կուրտ Մեյերը, ով խաղում էր 2-րդ տախտակին, պարտիայի ընթացքում պարզապես գետնին ընկավ: Նրա թիմակցի ճչոցից ու օգնության մասին գոռոցներից շատերը խուճապի մատնվեցին. մարդիկ մտածել էին, թե ահաբեկչություն է տեղի ունեցել, ուստի դահլիճից խուճապահար փախնում էին: Անգամ ստիպված եղան ժամացույցներն ինչ որ ժամանակով կանգնեցնել:
Դահլիճում հերթապահ բժիշկը Մեյերի մոտ էր ընդամենը 1 րոպեից, ևս 10 րոպեից ժամանեց շտապ օգնության բրիգադը, ու հենց այնտեղ՝ գետնին երկար ժամանակ բժիշկները փորձում էին փրկել Մեյերի կյանքը, ում մոտ սրտի նոպա էր գրանցվել, ապա տեղափոխեցին հիվանդանոց: Սակայն նրա կյանքը փրկել չհաջողվեց:
Կուրտ Մեյերը 65 տարեկան էր, նրա հետ նույն թիմում՝ 1-ին տախտակին խաղում էր նրա 29-ամյա որդին՝ Պիտեր Մեյերը: