Տրոմսյո-2014. մերոնց դեռ 3 պարտիա ընթացքում էՏրոմսյո-2014. մերոնց դեռ 3 պարտիա ընթացքում է

Տրոմսյո-2014. մերոնց դեռ 3 պարտիա ընթացքում է

14.08.14 16:56
Տրոմսյո-2014. մերոնց դեռ 3 պարտիա ընթացքում է

Նորվեգիական Տրոմսյոյում՝ շախմատի համաշխարհային 41-րդ օլիմպիադայում իրենց վերջին հանդիպումներն են ավարտել Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամներ Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանն ու Սերգեյ Մովսեսյանը:

Մովսեսյանն ու Հակոբյանն իրենց պարտիաներն ավարտել են ոչ-ոքիով, իսկ Արոնյանը հաղթել է: Նշենք, որ Հակոբյանը սևերով 40-րդ քայլում է կնքել խաղաղ ելք Վլաստիմիլ Բաբուլայի հետ պայքարում, Մովսեսյանն էլ սպիտակներով իր պարտիան ավարտել է 33-րդ քայլում։

Ինչ վերաբերում է Լևոն Արոնյանին, ապա վերջինս 27-րդ քայլումսպիտակներով պարտության է մատնել Դավիդ Նավարային: Այժմ ընթացքում է Վիկտոր Լազնիչկա -Գաբրիել Սարգսյան պարտիան։

Ինչ վերաբերում է մեր կանանց հավաքականին, ապա նրանցից իրենց պարտիաներն ավարտել են միայն Էլինա Դանիելյանն ու Մարիա Կուրսովան՝ համապատասխանաբար հաղթելով Վեգա Գուտյերեսին ու Ամալիա Արանաս Մուրիլյոյին: Լիլիթ Գալոյանն ու Լիլիթ Մկրտչյանը դեռ պայքարի մեջ են:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված