Արամ Ավագյանի ԱյբուբենըԱրամ Ավագյանի Այբուբենը

Արամ Ավագյանի Այբուբենը

12.08.14 16:32
Արամ Ավագյանի Այբուբենը

Նրա համար ժամադրությունը կարգապահության ձև է, լռությունն էլ՝ համբերություն, նա գիտի, որ մարդկային կյանքը երկարացնելու լավագույն ձևը ծիծաղն է, բայց նաև գիտի, որ կյանքից մահ մեկ քայլ է: Նա սիրում է ձիարշավ, սիրում է նվերներ տալ ու ճամփորդել... Նա՝ բռնցքամարտի 2013թ-ի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Արամ Ավագյանն է:

Ա-Արարատ

Հայաստանի անհաս բարձունքն ու խորհրդանիշը:

Բ-Բարություն

Կարծում եմ, որ բարությունը միշտ էլ հաղթում է:

Գ-Գիտելիք

Գիտելիքը գիտության մայրն է:

Դ-Դրոշ

Յուրաքանչյուր մարզիկի համար իր երկիրը ներկայացնելու սիմվոլն է:

Ե-Երջանկություն

Կորցնելու դեպքում ես այն գնահատում:

Զ-Զորություն

Մարդը զորեղ է իր ընտանիքով և հայրենիքով:

Է-Էակ

Մարդ էակը առեղծված է:

Ը-Ընկեր

Ավելի լավ է ունենալ մեկ հավատարիմ ընկեր, քան շողոքորթ բարեկամ:

Թ-Թշնամի

Թշնամուդ ճիշտ հասկանալու համար պետք է նրա լեզուն հասկանաս:

Ժ-Ժամադրություն

Ժամադրությունը կարգապահության ձև է:

Ի-Իշխանություն

Իշխանությունը երբեմն կուրացնում է մարդուն:

Լ-Լռություն

Լռությունը համբերություն է:

Խ-Խաչ

Պաշտում ու խոնարհվում եմ նրա առաջ:

Ծ-Ծիծաղ

Մարդկային կյանքը երկարացնելու լավագույն միջոցն է::

Կ-Կարոտ

Որին չես դիմանում կամ որից շատ անգամ խեղդվում ես:

Հ-Հայր

Հայրս մեր տան սյունն ու հենարանն է:

Ձ- Ձիարշավ

Իմ սիրելի սպորտաձևերից մեկն է:

Ղ-Ղարս

Ում համար խորոված,ում համար էլ Հայաստանի պատմական քաղաք:

Ճ-Ճարտար

Հարուստ բառապաշար ունեցող մարդուն ասում են, որ ճարտար լեզու ունի:

Մ-Մահ

Կյանքից մահ ընդամենը մեկ քայլ է:

Յ-Յուրաքանչյուր

Յուրաքանչյուրս պատասխանատու ենք մեր արարքների համար: Այսինքն` տասը չափեք, մեկ կտրեք:

Ն-Նվեր

Սիրում եմ նվերներ տալ,բայց ստանալուց էլ չեմ հրաժարվի:

Շ-Շրջագայություն

Սիրում եմ շրջագայել, որին նպաստում է իմ մարզական կյանքը:

Ո-Որոշիչ

Սպորտը որոշիչ դեր ունի իմ կյանքում :

Չ-Չտես

Մի քիչ ձեզ տեսած պահեք…

Պ-Պարտություն

Պարտությունն իմ համար սկիզբ է մի նոր հաղթանակի:

Ջ- Ջութակ

Սիրում եմ անրջել նրա ելևէջների տակ:

Ռ-Ռադիո

Ազատ ժամանակվա իմ ուղեկիցը::

Ս-Սեր

Այն իմաստավորում է մեր կյանքը:

Վ-Վերելք

Ազնվությամբ պետք է ձգտել վերելքի:

Տ-Տուն

Տունն իմ հանգստի անկյունն է:

Ր-Րաբբունի

Գեղեցիկ բառ հայոց լեզվում,ինչը նշանակում է ուսուցիչ:

Ց-Ցուցակ

Հաճախակի ցուցակ գրելը ավելորդ եմ համարում:

Ու-Ուշիմ

Ուշիմ մարդկանց հետ հաճելի է զրուցել:

Փ-Փողոց

Սիրում եմ երեկոյան ճեմել Աբովյան փողոցով:

Ք-Քնքշություն

Մորս քնքշությունը ամենաթանկ զգացմունքն է:

Եվ-Եվրոպա

Սիրում եմ շրջագայել Եվրոպայով:

Օ-Օրենք

Ուզում եմ,որ մրցումների ժամանակ,մարզիկներին սպորտի օրենքով դատեն:

Ֆ-Ֆեդերացիա

Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիային մաղթում եմ ճանաչում ու հաղթանակներ:


Հիշեցնենք, որ Այբուբեն նախագծի նախորդ հերոսներն էին Արթուր Աբրահամը, Լևոն Պաչաջյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը, Արսեն Ջուլֆալակյանն, Տիգրան Պետրոսյանն, Կամո Հովհաննիսյանն, Առաքել Միրզոյանը, Աղասի Ինանցը, Անի Ամիրաղյանը, Տարոն Ոսկանյանը, Հասմիկ Միքայելյանը, Գոռ Վարդանյանը, Վարդան Մնացականյանը, Արսեն Բալաբեկյանը, Նոել Գևորը, Հենրիխ Մխիթարյանը, Էդքար Մալաքյանը, Վիուլեն Այվազյանը, Ռումյան Հովսեփյանը, Կամո Ունանյանը, Սաթենիկ Հովհաննիսյանն, Ալեքս Միսկիրտչյանն, Սմբատ Մարգարյանն ու Անուշ Գրիգորյանը


Նախագիծը՝ Գայանե Նազարյանի


Լուսանկարները՝ Արամ Ավագյանի անձնական արխիվից...



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված