Անուշ Գրիգորյանի ԱյբուբենըԱնուշ Գրիգորյանի Այբուբենը

Անուշ Գրիգորյանի Այբուբենը

07.08.14 17:12
Անուշ Գրիգորյանի Այբուբենը

Անկախ Հայաստանի բռնցքամարտի աշխարհի մեր միակ չեմպիոնուհին՝ Անուշ Գրիգորյանը այս օրերին նախապատրաստվում է Նանջինգում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերին: Այս կարևոր ստուգատեսում նույնպես մեր մարզուհուց չեմպիոնական տիտղոս ենք ակնկալում:

Օլիմպիական խաղերից առաջ մեր չեմպիոնին փորձել ենք բացահայտել Այբուբենի հայելում:

Ա-Աստված
Նա, ում ամենից շատ եմ հավատում այս կյանքում:

Բ-Բարություն
Այն ամենակարևոր բաներից է, որ մարդ պետք է ունենա: Ցանկանում եմ, որ բոլոր մարդիկ միշտ բարի լինեն:

Գ- Գովազդ
Մի բան, որ ցանկանանք, թե չցանկանանք՝ յուրաքանչյուր օր տեսնում ենք ))))))))))))

Դ-Դեղին
Ամառային պայծառ գույն, որն իմ ամենասիրած գույներից է:

Ե-Երազ
Երբեմն ինձ թվում է, որ իմ կյանքը երազ է, հատկապես հաղթանակներս, որոնց մասին միշտ երազել եմ:

Զ- Զարթուցիչ
Այս պահին մտքովս անցավ իմ ամենաչսիրած իրերից մեկը, որը միշտ անուշ քնից արթնացնում է ինձ )))))))))

Է- Էներգիա
Սիրում եմ էներգիայով լեցուն մարդկանց: Նրանք սովորաբար լավ ընկերներ են լինում:

Ը-Ընկերներ
Առանց նրանց կյանքն անհետաքրքիր ու անիմաստ կլիներ: Սիրում եմ իմ բոլոր ընկերներին:

Թ-Թութակ
Գեղեցիկ թռչուն, որի շուրջ լեգենդներ են հյուսվել:

Ժ-Ժամանակ
Անդառնալի մի երևույթ, որը շատ արագ է անցնում: Բոլորին խորհուրդ եմ տալիս գնահատել և ճիշտ օգտագործել իրենց ընձեռված ժամանակը:

Ի-Իիիմաաաաաաաաաաաաստըըըըըըըըըըը ))))))))))))))

Խ-Խելացիություն
Կարծում եմ՝ յուրաքանչյուրիս էլ հաճելի է շփվել խելացի մարդու հետ: Նման մարդկանց հետ անցկացրած յուրաքանչյուր վայրկյանը ուսանելի է:

Ծ-Ծիածան
Բնության գեղեցիկ արտացոլումներից մեկը, որի նկատմամբ երբեք անտարբեր չես կարող անցնել:

Կ-Կիրակի
Հանգստյան օր, դպրոցական տարիներին իմ ամենասիրելի օրերից մեկը:

Հ-Հաղթանակ
Յուրաքանչյուր մարզիկի գերագույն նպատակը: Այն հպարտության ու ցնծության մի աննկարագրելի զգացում է պարգևում:

Ձ-Ձի
Արագության ու գեղեցկության խորհրդանիշ:

Ղ-Ղեկ
Կարծում եմ մարդ պետք է միշտ ամուր պահի իր կյանքի ղեկը և երբեք չկորցնի կառավարումը:

Ճ-Ճանապարհ
Ճանապարհ գնալ շատ եմ սիրում, հատկապես երբ ուղևորվում ենք մրցումների:

Մ-Միայնություն
Չգիտես ինչու այս տխուր բառը մտաբերեցի

Յ-Յասաման
Անուշաբույր ու շատ գեղեցիկ ծաղիկ

Ն-Ներել
Պետք է կարողանալ ներել, քանզի անսխալ մարդ չկա:

Շ-Շնորհակալություն
Բառ, որ ամեն ոք պետք է հայտնի Աստծուն, թեկուզ՝ յուրաքանչյուր առավոտի համար:

Ո-Որոշում
Բառ, որ իրենից մեծ բարդություն է առաջացնում: Շատ դժվար է ճիշտ որոշումներ կայացնել:

Չ-Չափ
Չափ ու սահման, չեմ սիրում երբ անցնում են չափը:

Պ-Պատմություն
Յուրաքանչյուրս պետք է լավ իմանանք մեր պատմությունը, որպեսզի թույլ չտանք օտարներին աղավաղեն այն:

Ջ-Ջուր
Առանց ջրի կյանք չկա, ջրի պահանջ զգում եմ հատկապես մարզումներից հետո:

Ռ-Ռետին
Ջնջող գործիք: Բայց ինչպես կյանքում անհետևանք ոչինչ չի մնում, այնպես էլ ռետինի ջնջածից հետո միևնույն է հետքը երևում է:

Ս-Սեր
Մարդկային ամենավեհ ու մաքուր զգացմունքներից մեկը:

Վ-Վերջ
Յուրաքանչյուր բան ունի ինչպես սկիզբ, այնպես էլ վերջ, թեև կան բաներ որոնք կուզեի անվերջ լինեին: Օրինակ, կցանկանայի անվերջ հաղթել ու ուրախացնել հայ ժողովրդին:

Տ-Տուն
Հայերիս համար այն ամենահոգեհարազատ վայրերից մեկն է: Աշխարհի որ ծայրում էլ լինենք՝ միևնույն է՝ տուն գալիս ասում ենք, որ մեր տնից լավ տեղ չկա)))

Ր-Րաֆֆի
Մեծանուն հայ գրող:

Ց-Ցնծություն
Աստված ինձ տվել է ցնծություն ապրելու հնարավորություն:

Ու-Ուժ
Պետք է ուժեղ լինել ցանկացած բնագավառում:

Փ-Փոքրիկ
Փոքրիկ երեխա, նրանք, որպես կանոն, տան երջանկությունն են:

Ք-Քաջություն
Մեզ՝ հայերիս բնորոշ հատկանիշ:

Եվ –Եվ այսպես էլ ապրում ենք)))))))))))

Օ-Օլիմպիական խաղեր
Իմ կյանքի երազանքն է մասնակցել Օլիմպիական խաղերին և չեմպիոն հռչակվել:

Ֆ-Ֆուտբոլ
Սիրում եմ այս մարզաձևը և երկրպագում եմ «Բարսելոնային»:


Հիշեցնենք, որ Այբուբեն նախագծի նախորդ հերոսներն էին Արթուր Աբրահամը, Լևոն Պաչաջյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը, Արսեն Ջուլֆալակյանն, Տիգրան Պետրոսյանն, Կամո Հովհաննիսյանն, Առաքել Միրզոյանը, Աղասի Ինանցը, Անի Ամիրաղյանը, Տարոն Ոսկանյանը, Հասմիկ Միքայելյանը, Գոռ Վարդանյանը, Վարդան Մնացականյանը, Արսեն Բալաբեկյանը, Նոել Գևորը, Հենրիխ Մխիթարյանը, Էդքար Մալաքյանը, Վիուլեն Այվազյանը, Ռումյան Հովսեփյանը, Կամո Ունանյանը, Սաթենիկ Հովհաննիսյանն, Ալեքս Միսկիրտչյանն ու Սմբատ Մարգարյանը:


Նախագիծը՝ Գայանե Նազարյանի

Լուսանկարները՝ Անուշ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից...



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված