Արոնյանի սիրելիի՝ էներգիայով լի ջայվը (տեսանյութ)
29.07.14 15:10Լևոն Արոնյանի սիրելին՝ Արիաննե Քաոիլին, ու «Պարահանդես 4» նախագծում նրա զուգընկեր Սուրենն այս մրցումային շաբաթը միանգամից 2 պար էին պարում՝ հիմնական ծրագրով ջայվ և ակնթարթային սամբա:
«Մենք պարելու ենք ջայվ, որը շատ էներգետիկ է, ինչը շատ համապատասխան է ինձ, քանի որ ես միշտ էներգիայով լի եմ: Սուրենն ասում է, որ ես չափից շատ էներգիա ունեմ: Դա նորմանլ է չէ՞ որ ես մարզուհի եմ:
Մեր պարը նվիրված է բոլոր նրանց, ովքեր անկախ արտաքին հանգամանքներից՝ ներքուստ այնքան երջանիկ են, որ նրանց սերը դուրս է հորդում դեպի ուրիշները: Ինձ համար դա է երջանկությունը, և հուսով եմ ՝ Սուրենի համար նույնպես: Եվ մենք փոքրիկ անականկալ ենք պատրաստել»,- ասում է Արիաննեն:
Սուրենն էլ նշեց, որ Արիաննեի էներգիան այնքան շատ է, որ չգիտի ինչ անի և համաձայնեց Արիաննեի՝ երջանկության բացատրության հետ: