Արոնյանի սիրելիի Հարսի պարը (տեսանյութ)Արոնյանի սիրելիի Հարսի պարը (տեսանյութ)

Արոնյանի սիրելիի Հարսի պարը (տեսանյութ)

07.07.14 15:56
Արոնյանի սիրելիի Հարսի պարը (տեսանյութ)


Լևոն Արոնյանի սիրելին՝ Արիաննե Քաոիլին, ու «Պարահանդես 4» նախագծում նրա զուգընկեր Սուրենը այս մրցումային շաբաթը պարում էին հայկական պար… Ավելի շուտ՝ պարում էր Արիաննեն, ընդ որում՝ Ուզունդարա… Այն հայկական հարսանեկան, կանանց հնագույն մենապար է, որ տարածված է հատկապես Արցախում…Թերևս դա է պատճառը, որ պարի 2-րդ մասում, երբ Արիաննեի մենապարն ավարտվում է, զույգը պարում է Արա Գևորգյանի «Արցախի» հնչյունների ներքո:

«Ես սիրում եմ այս պարը, բայց այն շատ դժվար է:

Ես նախագծի ամենասկզբից անհամբեր սպասել եմ հայկական պարին:

Սիրում եմ հայկական երաժշտությունը, սիրում եմ Ջիվան Գասպարյանին: Կարծում եմ՝ նրա երաժշտությունը ներկայացնում է Հայաստանի հոգին՝ ինչպես ես եմ այն պակերացնում: Եվ ես սիրահարվեցի նրա երաժշտությանը, երբ անցած տարի համերգի ժամանակ լսեցի այն: Եվ Սուրենին ասացի, որ ուզում եմ Ջիվան Գասպարյանի երաժշտության ներքո պարենք: Ի դեպ, Լևոնն ինձ օգնել է՝ ընտրել երաժշտությունը»,-ասում է Արիաննեն:

Իսկ Լևոնն էլ նշում է, որ Արիաննեն շատ լավ է պարում:

«Արիաննեն շատ լավ է պարում հայկական պարը»,-ասում է Լևոնն ու Արիաննեի զարմացած հարցին, թե որտեղի՞ց գիտես, ասում է,-«Որովհետև պարել ես հարսանիքներին, հավաքույթներին: Հետո էլ վիդեոներ է նայել ինտերնետով, շարժումները գիտի»:

Նշենք, որ Արիաննեն այս պարին նախապատրաստվել է Մասիվի մշակույթի պալատում: Այդ մասին նախորդ շաբաթ թվիթերյան իր էջում գրել էր Լևոնը. «»Արիաննան սովորում է հայկական տաշի-տուշի իմ հարազատ 7-րդ մասիվի Պիոներ Պալատում… Դիտեք և քվեարկեք»,-գրել էր Արոնյանը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված