Տիգրան Մարտիրոսյանը՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի տանը (լուսանկարներ)Տիգրան Մարտիրոսյանը՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի տանը (լուսանկարներ)

Տիգրան Մարտիրոսյանը՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի տանը (լուսանկարներ)

23.06.14 11:30
Տիգրան Մարտիրոսյանը՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի տանը (լուսանկարներ)

«26 փաստ Տիգրան Մարտիրոսյանի մասին» մեր նյութից ընթերցողները, հավանաբար, տեղյակ են, որ ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանի կուռքը սպարապետ Վազգեն Սարգսյանն է:

Օրերս Տիգրանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ տեղադրեց, որոնցում սպարապետի եղբոր՝ Արմեն Սարգսյանի ու մոր՝ տիկին Գրետայի հետ էր լուսանկարված:

Չէինք կարող անտարբեր անցնել այդ ամենի կողքով ու Տիգրանին խնդրեցինք՝ մի փոքր պատմել լուսանկարների պատմության մասին.

«Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի որդի Կառլենի հետ ընկերություն ենք անում: Նրա ընկերն է նաև իմ մեկ այլ ընկեր՝ ծանրորդ Ռուբեն Ալեքսանյանն, ով, ամեն ինչից բացի Արարատից է: Օրերս հրավիրել էին Արարատ…

Դե, քանի որ բոլորը գիտեն Վազգեն Սարգսյանի հանդեպ իմ հետաքրքրության մասին, չէինք կարող չգնալ սպարապետի թանգարան, որի դիմաց էլ հենց իրենց տունն է:

Պատիվ ունեցա ծանոթանալու սպարապետի մոր՝ Գրետա մայրիկի հետ: Նկարներում երևում է՝ իր մակագրությամբ սպարապետի գրվածքներից գիրք է նվիրում ինձ: Այնուհետև արդեն հյուրընկալվեցինք Կառլենենց տանը, ծանոթացա իր ընտանիքի, հոր՝ Արմեն Սարգսյանի հետ:

Եղանք սպարապետի ամառանոցում. անմոռանալի ու հիշարժան օր էր ինձ համար»,-եզրափակեց Տիգրանը:


Լուսանկարները՝ Տիգրան Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված