Մագնուս Կարլսենը Երևանում է (ֆոտոշարք)
22.06.14 23:37Այսօր եռօրյա այցով Երևան է ժամանել աշխարհահռչակ շախմատիստ, շախմատի պատմության մեջ աշխարհի 1-ին բացարձակ չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենը:
Այստեղ աշխարհահառչակ շախմատիստը հյուրընկալվելու է հայ շախմատիստ Լևոն Արոնյանին:
Իր այցի ընթացքում Կարլսենը ներկա կգտնվի պատմամշուկութային տարբեր վայրերում` ծանոթանալու Հայաստանի մշակույթին:
Այսօր Երեւանի Շախմատի տանը աշխարհի չեմպիոնը միաժամանակյա սեանս տվեց 12 խաղատախտակների վրա: Կարլսենի մրցակիցները փոքրիկ շախմատիստներ էին: Երեխաները բավականին հուզված և ոգևորված էին, որ դիմակայում էին աշխարհի գործող չեմպիոնին:
Նշենք սակայն, որ բոլոր խաղատախտակների վրա չեմպիոնն անողոք գտնվեց մանուկների նկատմամբ: Ու չնայած պարտությանը՝ երեխաները չէին ընկճվել և հիացած էին՝ տեսնելով իրենց կուռքին:
Մեզ հետ զրույցում փոքրիկ Գոռն ասաց, որ շատ լարված էր, քանի որ նրա երազանքը` խաղալ իր կուռքի հետ, իրականացավ:
Միաժամանակյա սեանս ավարտելուց հետո Կարլսենն ինքնագրեր բաժանեց և լուսանկարվեց շախմատասերների հետ: