Մրցումային վերջին օրը՝ ոսկե մեդալի հույսովՄրցումային վերջին օրը՝ ոսկե մեդալի հույսով

Մրցումային վերջին օրը՝ ոսկե մեդալի հույսով

22.06.14 18:18
Մրցումային վերջին օրը՝ ոսկե մեդալի հույսով

Այսօր լեհական Կատովիցեում կավարտվի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Մեր ըմբիշներից այսօր երեկոյան գոտեմարտերի իրավունք է ստացել միայն 1 մարզիկ:

55 կգ քաշային Արթուր Սիմոնյանը 1/8 եզրափակչում պարտվեց ուկրաինացի ըմբիշ Ալեկսանդր Տրիֆոնովին ու այդպիսով դուրս մնաց հետաքա պայքարից: 84 կգ քաշային Վարուժան Գրիգորյանը նույնպես 1/8 եզրափակչում պարտվեց, այս դեպքում՝ ռուս ըմբիշ Հաջիմուրադ Ջալալովին:

Իսկ 120 կգ քաշային կարգում Էդգար Խաչատրյանը նախ հաղթեց թուրք Տոլգա Թուրանին, այնուհետև անցավ ¼ եզրափակիչ, բայց պարտվեց ռուս Սերգեյ Սեմյոնովին և դուրս մնաց հետագա պայքարից:

66 կգ քաշային կարգում Հրանտ Կալաչյանը նախ 1/16 եզրափակչում հաղթեց շվեդ Դանիել Սոյնին, այնուհետև 1/8-ում` ուկրաինացի Ալեկսեյ Կալիշենկոյին, ¼ եզրափակչում հանդիպեց թուրք ըմբիշ Մուրաթ Դագին և նրան նույնպես հաղթեց, իսկ կիսաեզրափակչում մրցեց լեհ Մաթեուս Բերնատեկի հետ ու անցավ առաջնության տանտիրոջ: Եզրափակչում Կալաչյանը ոսկե մեդալի համար կպայքարի ռուս Ալեկսեյ Տադիկինի հետ:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված