Գևորգ Ղարիբյանը` ոսկե մեդալակիր, Կարեն Աբգարյանը` բրոնզե
22.06.14 01:21
Լեհական Կատովիցեում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:
Հունահռոմեական ըմբիշների միջեւ մրցակցության մեկնարկային օրը գորգը 50, 60. 74. 96կգ քաշայիններինն էր:
Մեր հավաքականից 50կգ քաշային Մուրադ Հարությունյանը կիսաեզրափակչում զիջեց ռումինացի մարզիկին ու բրոնզի համար ուժերը չափեց թուրք Դոգուշ Այաշիի հետ, որտեղ մեր մարզիկը 4:1 հաշվով զիջեց թուրք ըմբիշին:
Իսկ 96 կգ քաշային Կարեն Աբգարյանը կիսաեզրափակչում զիջեց Դժմիտրի Կամինսկուն և 3-րդ տեղի համար գոտեմարտում 4:0հաշվով հաղթելով լեհ Ալեկսանդ Կրոշակին նվաճեց բրոնզե մեդալ:
60կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը հաղթեց իր բոլոր մրցակիցներին, այդ թվում՝ ռուս, խորվաթ, սլովակ ու մոլդովացի մարզիկներին եւ հասավ եզրափակիչ, որտեղ մեր մարզիկն առավելության հասավ ֆրանսիացի Յասին Օզայի նկատմամբ և դարձավ ոսկե մեդալակիր:

