Գեւորգ Ղարիբյանը կպայքարի ոսկե մեդալի, Աբգարյանն ու Հարությունյանը՝ բրոնզի համար
21.06.14 17:58
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, լեհական Կատովիցեում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:
Հունահռոմեական ըմբիշների միջեւ մրցակցության մեկնարկային օրը գորգը 50, 60. 74. 96կգ քաշայիններինն էր: Մեր հավաքականի կազմում այսօր գորգ դուրս եկան համապատասխանաբար Մուրադ Հարությունյանը, Գևորգ Ղարիբյանը, Արմեն Հակոբյանը և Կարեն Աբգարյանը:
Մեր հավաքականում առանց մեդալի հույսի է միայն 74 կգ քաշային Արմեն Հակոբյանն, ով արդեն 1-ին փուլում զիջեց ուկրաինացի Անդրեյ Անտոնյուկին:
50կգ քաշային Մուրադ Հարությունյանը կիսաեզրափակչում զիջեց ռումինացի մարզիկին ու բրոնզի համար կպայքարի թուրք Դոգուշ Այաշիի հետ:
Իսկ 96 կգ քաշային Կարեն Աբգարյանը կիսաեզրափակչում զիջեց Դժմիտրի Կամինսկուն ու 3-րդ տեղի համար գոտեմարտում բրոնզը կվիճարկի լեհ Ալեկսանդ Կրոշակի հետ:
60կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը հաղթեց իր բոլոր մրցակիցներին, այդ թվում՝ ռուս, խորվաթ, սլովակ ու մոլդովացի մարզիկներին եւ հասավ եզրափակիչ, որտեղ կմրցի ֆրանսիացի Յասին Օզայի հետ:

