Ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը՝ LIVE
21.06.14 12:44
Լեհական Կատովիցեում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Ազատոճայինների ու կանանց պայքարի ավարտից հետո մրցագորգն արդեն հունահռոմեական ոճի ըմբիշներինն է:
Այսօր մրցագորգ են դուրս գալու 50, 60, 74 ու 96 կգ քաշայինները: Հայաստանի հավաքականը Կատովիցեում հունիսի 21-ին կներկայացնեն համապատասխանաբար Մուրադ Հարությունյանը, Գևորգ Ղարիբյանը, Արմեն Հակոբյանը և Կարեն Աբգարյանը:
Ղարիբյանը նախնական փուլում արդեն հաղթել է Ալեկսանդրու Բիչուին Մոլդովայից ու հաջորդ փուլում կհանդիպի բուլղարացի Յոտո Խրիստովին:
Մուրադ Հարությունյանը նախնական փուլում մրցելու է վրացի Շոթա Գլոնտիի հետ, Արմեն Հակոբյանը՝ ուկրաինացի Անդրեյ ԱՆտոնյուկի հետ:
Կարեն Աբգարյանն էլ արդեն հաղթելէ Դավիդ Չեխին ու հաջորդ փուլում կմրցի բուլղարացի Եվգենի Գենչեւի հետ:
Mat A
Mat B
Mat C

