Այսօր՝ առանց մեդալի
18.06.14 17:24
Լեհական Կատովիցեում ավարտվել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնության՝ ազատոճայինների պայքարը մեր ըմբիշների համար:
Մրցումային 2-րդ օրը մրցագորգը 55, 66, 84 և 120 կգ քաշային ազատոճայիններինն էր: Մերոնցից այսօր մրցագորգ դուրս եկան 55կգ քաշային Հարություն Բարսեղյանը, 66կգ քաշային Արեն Ալեքյանն ու 84 կգ քաշային Ռազմիկ Պողոսյանը:
Բարսեղյանի մրցակիցը 1/8 եզրափակչում Խրիստիան Իորդանովն էր Բուլղարիայից, ում մեր մարզիկը հաղթեց 10:0 հաշվով, սակայն հաջորդ փուլում արդեն նա պարտվեց վրացի Ռամազի Դարչիձեին:
Արեն Ալեքյանը նախնական գոտեմարտում հաղթել է հունգարացի Սեպեշան Յանոսին 12:2 հաշվով, ապա հաջորդ փուլում հաղթել նաեւ ոուս Եգենի Ժերբաևին, սակայն 1/4 եզրափակչում ճանապարհը զիջել է թուրք Հայդեր Յավուզին:
Ռազմիկ Պողոսյանն էլ 1/8 եզրափակչում հաղթեց ռումինացի Մարիուշ Մումիևին, ապա՝ պարտվեց բուլղարացի Ալիբեկ Շադոյին:

