Գոռ Գրիգորյանը կպայքարի մեդալի համարԳոռ Գրիգորյանը կպայքարի մեդալի համար

Գոռ Գրիգորյանը կպայքարի մեդալի համար

17.06.14 16:27
Գոռ Գրիգորյանը կպայքարի մեդալի համար

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր լեհական կատովիցեում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:

Առաջնության մեկնարկային օրը գորգը 50, 60. 74. 96կգ քաշային, ազատոճային ըմբիշներնն էր: Մեր հավաքականի կազմում այսօր գորգ դուրս եկան Մխիթար Գրիգորյանը (50 կգ), Գոռ Գրիգորյանը (60 կգ), Սուրեն Խաչատրյանը (74 կգ) ու Վիկտոր Կազիշվիլին (96 կգ):

Մխիթար Գրիգորյանը հենց մեկնարկում պարտվեց թուրք ըմբիշ Էմրե Դեմիրկանին:

Գոռ Գրիգորյանը նախ հաղթեց մոլդովացի ըմբիշին, ապա պարտվեց ռուս մարզիկին, ով, սակայն, դուրս եկավ եզրափակիչ, ինչի շնորհիվ մեր ըմբիշը սփոփիչ գոտեմարտի իրավուքն վաստակեց, հաղթեց ռումինացի ըմբիշին ու բրոնզե մեդալի համար կպայքարի թուրք ըմբիշ Մեհմեթ ալի Դայլաքի հետ:

Սուրեն Խաչատրյանը՝ ինչպես եւ Մխիթար Գրիգորյանը, պարտվեց մեկնարկում: Սակայն նրա մրցակիցը հասավ եզրափակիչ, ինչի շնորհիվ Սուրենը սփոփիչ գոտեմարտի իրավունք վաստակեց: Որում, սակայն, զիջեց ռումինացի մարզիկին:

Մեր 4-րդ մասնակիցը՝ Վիկտոր Կազիշվիլին, մեկարկում հաղթեց ֆինն մարզիկին, սակայն հաջորդ փուլում զիջեց ուկրաինացի ըմբշին, ով հասավ եզրափակիչ, իսկ Կազիշվիլին էլ մասնակցեց սփոփիչ գոտեմարտի, որում կրկին պարտվեց: Այս անգամ՝ ադրբեջանցի Սաիդ Գամեդովին:

Նշենք, որ եզրափակիչներն ու 3-րդ տեղի համար գոտեմարտերին կարող եք հետեւել մեր կայքում՝ երեկոյան 21:30-ից:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված