Տիգրան Մարտիրոսյանի մասին՝ Տիգրանի մտերիմները (լուսանկարներ)Տիգրան Մարտիրոսյանի մասին՝ Տիգրանի մտերիմները (լուսանկարներ)

Տիգրան Մարտիրոսյանի մասին՝ Տիգրանի մտերիմները (լուսանկարներ)

09.06.14 18:20
Տիգրան Մարտիրոսյանի մասին՝ Տիգրանի մտերիմները (լուսանկարներ)

Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր լրանում է ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանի 26-ամյակը...

Ահա ևս մի անակնկալ sport.am-ի կողմից՝ մեր սիրելի մարզիկին ու ընկերոջը...

Ռուբեն Ալեքսանյան. «Տե՛ս, ասածդ արեցի»

Տիգրանի հետ կապված շատ-շատ դեպքեր կան, բայց երևի թե ամենաթարմը պատմեմ: Ֆեյսբուքյան էջիս գլխավոր նկարը, որտեղ ձեռքս առաջ եմ պարզել, Տիգրանին է ուղղված... Եվրոպայի առաջնության ժամանակ է՝ տրիբունայում նստած հետևում էր իմ մրցելույթին:

Թե՛ ես, թե՛ Տիգրանը վերջին անգամ մրցման մասնակցել էինք 2011թ-ին՝ Փարիզում կայացած աշխարհի առաջնությանը:

Եվրոպայի առաջնությունից 2 ամիս առաջ ինքն ինձ ասաց, որ թե ուզենամ՝ երկրորդ մոտեցումով կկարողանամ բարձրացնել 190կգ ծանրաձողը: Ես դա շատ լավ հիշում էի: Մրցումից 1 շաբաթ առաջ ասացի. «Տի՛կ, հիշո՞ւմ էս, որ ասացիր՝ եթե ուզեմ, ապա կարող եմ 2-րդ մոտեցումից բարձրացնել 190կգ-ը: Այ դա անելու եմ»: Ասաց, որ գիտի, բայց դեռ շուտ է, պետք չէ հիմա դրա վրա կենտրոնանալ: Երբ երկրորդ մետեցումով բարձրացրեցի այդ 190-կիլոգրամանոց ծանրաձողը, ձեռքով իրեն էի ցոյց տալիս, որ տե՛ս, ասածդ արեցի:

Արսեն Ջուլֆալակյան. «Տիկոն խառնվեց իրար»

Անցած տարվա վերջին Ծաղկաձորում հավաքի էինք մասնակցում, այնտեղ էր նաև ծանրամարտի հավաքականը: Նոր էինք իմացել, որ ըմբշամարտի օրենքներն ու քաշերը փոխվել են, քննարկում էինք ըմբիշներով: Այդ պահին տեսա, որ Տիկոն գնում է դեպի սենյակ: Գոռացի. «Տի՛կ, իմացա՞ր՝ ծանրամարտի քաշային կարգերն էլ են փոխվել» ))))))) Տիկոն խառնվեց, եկավ մոտս... «Ո՞նց, Արս, լո՞ւրջ էս ասում, բա ինչո՞ւ, ախր էդպիսի խոսակցություններ չկային»:

Ասացի. «Դե որ մերը փոխվեց, որոշվել է ձերն էլ փոխել, որ իրար նման լինի» ))))))

Տիկոն նորից իրար խառնվեց . «Բայց հիմա հաստա՞տ է»: Ասեցի՝ հա ու մի բան էլ, օրենքներն էլ են փոխվել, էստեղ Տիկոն լրիիիվ շփոթվեց... Ասացի՝ հիմա որ ծանրաձողը բարձրացնում էս, ոչ թե պետք է գլխիդ վերևում պահես, այլ որքան կարող էս՝ դեպի մրցավարները նետես ))) Տիկոն «մեռավ» :D

Գոհար Փիլիպոսյան. «Զգացողություններիս մասին կլռեմ»

Տիգրան Մարտիրոսյանի ելույթներին սկսել եմ հետևել 2007 թվականից, երբ նոր էի ընդունվել Ֆիզկուլտուրայի ինստիտուտ: Իր մասնակցությամբ յուրաքանչյուր մրցման նույն հուզմունքով ու ուրախությամբ էի հետևում:

2008 թ-ին Եվրոպայի առաջնությունում Տիգրանը պոկում վարժությունում բարձրացնելով 158, հրելով՝188կգ դարձավ Եվրոպայի չեմպիոն: Այդ օրն ու պահը երբեք չեմ մոռանում...

2010թ-ը կրկնակի երջանկություն էր, իմ սիրելի մարզիկը ոչ միայն դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, այլ նաև Թուրքիայում կայացած աշխարհի առաջնության ժամանակ կանգնեց պատվո պատվանդանի վերին աստիճանին. աննկարագրելի ուրախություն էր...

Մրցումներից հետո երբ մեր ծանրորդները վերադարձան, ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը ընդունեց ինստիտուտի ուսանող-մարզիկներին՝ Ռուբեն Ալեքսանյանին, Հռիփսիմե Խուրշուդյանին ու, իհարկե, Տիգրան Մարտիրոսյանին: Հիշում եմ՝ հանդիպմանը ներկա էի, ինքս պետք է ուսանողական թերթի համար նյութ պատրաստեի ու վերջապես իմ սիրելի մարզիկին էի տեսնելու... Հանդիպումից հետո արագ քայլերով վազեցի դեպի Տիգրանը, կանգնեցի մեջքի հետևում ուզում էի ասել, «կլինի՞ ձեզ հետ նկարվեմ», բայց վերջին պահին ամաչեցի...

2013թ-ի շեմին Ձմեռ պապից 2 բան խնդրեցի, մեկը՝ որ մեր Արսեն Ջուլֆալակյանը դառնա աշխարհի չեմպիոն, մյուսն էլ՝ որ այս տարի Տիգրանի հետ վերջապեեեեես մի նկար ունենամ :)))

Ու դրա մասին ասեցի հենց Տիգրանին: Ժպիտով պատասխանեց, որ իր հետ կապված դժվար բան չեմ ուզել, այ Արսենի գործը բարդ է լինելու:)))

Մի ամբողջ տարի սպասելուց հետո վերջապեեեես տարվա վերջին օրերին, երկար տարիներ սպասված ցանկությունս կատարվեց. ամանորյա միջոցառումներից մեկի ժամանակ սեղանի շուրջ էլ պատմական նկարը ստացվեց... իսկ զգացողությունների մասին համեստորեն կլռեմ...

Չեմպիոն, ծնունդդ շնորհավոր. քեզ անթիվ ու անհամար հաղթանակներ…



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված