26 փաստ Տիգրան Մարտիրոսյանի մասին (լուսանկարներ)26 փաստ Տիգրան Մարտիրոսյանի մասին (լուսանկարներ)

26 փաստ Տիգրան Մարտիրոսյանի մասին (լուսանկարներ)

09.06.14 18:08
26 փաստ Տիգրան Մարտիրոսյանի մասին (լուսանկարներ)

Այսօր լրանում է 21-րդ դարի լավագույն հայ ծանրորդ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի հաղթող ու բազմաթիվ այլ տիտղոսների արժանացած Տիգրան Մարտիրոսյանի 26-ամյակը…

Այդ առիթով Sport.am-ը ձեզ է ներկայացնում 26 ոչ այնքան հայտնի փաստ Տիգրանի մասին…


1.Փոքրիկ Տիգրանը սկսել է քայլել բավական վաղ՝ դեռ 1 տարին չբոլորած

2.Այդ ժամանակ էլ սկսել է բառեր արտաբերել…

3.Փոքր տարիքում Տիգրանի շատ է սիրել կաթնամթերք, իսկ հիմա՝ մայրիկի պատրաստած Իշլի քուֆթան ու անփոխարինելի կարտոֆիլը… Երբ որևէ ուտեստ են առաջարկում, առաջին հերթին հարցնում է. «Իսկ կարտոլ չկա՞»…

4.Երկրպագուներին սովոր՝ մարզահագուստի գույները Տիգրանի համար նախընտրելի գույներն են… Եթե ժամանակին հագուստում գերակշռում էր սևն, ապա այժմ արդեն՝ գույները՝ կապույտ, կարմիր, սպիտակ...

5.Հարթակի վրա անվրդով Տիգրանին առօրյայում հունից կարող է հանել թափթփվածությունը….Ասում են՝ մաքրությունը նրա թուլությունն է… Անգամ մարզումներից հետո մարզումային հագուստը խնամքով ծալում-դնում է մի կողմ, որ հենց այդ վիճակում ուղղվի լվացարան:

6.Մտերիմներն ու հարազատները պնդում են՝ Տիգրան Մարտիրոսյանը բծախնդիր է, հավաքված, ուշադիր՝ իսկակա՜ն գյումրեցի…

7.Վաղ տարիքում շատ աշխույժ երեխա է եղել, այն աստիճան, որ որևէ մարզաձևով կամ որևէ խմբակում զբաղվելը հանգստություն ու երանություն է եղել ընտանիքի անդամների համար, հանգստության սպասված րոպեներ…

8.Մայրը Տիգրանին նկարչության խմբակ է տարել, սակայն արդեն 2-րդ պարապմունքը Տիգրանը բաց է թողել, ավելի պարզ՝ չի գնացել, որովհետև հեռվից հեռու ժպտում էր ծանրաձողը

9.Տիգրանն առաջին անգամ ծանրաձող բարձրաձրել է իրենց բակում՝ տարիքով իրենից մեծ տղաների հետ «մրցելիս» է «հայտնաբերել», որ ավելին է կարող, քան նրանք… Ու սկսել է մարզվել՝ հոր աչալուրջ հսկողության ներքո…

10.Չնայած նրան, որ ծանրաձողը շատ ու շատ ժամանակ է խլել փոքրիկ Տիգրանի առօրյայից, նա հասցրել է թե՛ լավ սովորել, թե զարգացնել շատ ու շատ ունակություններ… Դպրոցում լավ է սովորել, մինչ 7-րդ դասարանը գերազանցիկ է եղել, ապա՝ ի տխրություն իր ուսուցիչների, տեղափոխվել է այլ օլիմպիական հերթափոխի դպրոց, որպեսզի հասցնի համատեղել ծանրամարտն ու դասերը:

11.Շատերի համար գուցե անսպասելի թվա, սակայն օլիմպիադաները Տիգրան Մարտիրոսյանի կյանքում դեռ վաղ տարիքից են եղել. դպրոցական տարիներին նա բազում-բազմաթիվ թե՛ օլիմպիադաների է մանակցել թե՛ դպրոցական, թե՛ քաղաքային…

12.Ասում են, սակայն, եթե իմացել է, որ որևէ օլիմպիադայի հերթական փուլը կխանգարի իր հերթական մարզմանը, առանց վարանելու հրաժարվել է՝ հանուն ծանրամարտի…

13.Տիգրանը շատ է սիրում կարդալ… Դեռ մանկուց գրքերը նրա կյանքի անբաժան մասն են եղել: Նախընտրում է հիմնականում պատմական գրականություն, գրքեր նշանավոր մարդկանց մասին… Բոլոր հավաքներին իր հետ անպայման մի քանի գիրք է վերցնում:

14.Տիգրան Մարտիրոսյանը մինչ օրս այդպես էլ ավարտին չի հասցրել «Ոսկե Հորդա» ու «Արտաշես թագավորը» գրքերը…

15.Այս պահին Տիգրանը կարդում է սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին ու Վազգեն Սարգսյանի գրքերը…

16.Ի դեպ, Տիգրանի իդեալը հենց Վազգեն Սարգսյանն է… Ֆիլմեր, հաղորդումներ, գրքեր՝ ոչ մի բան բաց չի թողնում: Վազգեն Սարգսյանը նրա համար հայրենասեր ու հայրենանվեր մարդու իդեալն է :

17.Ճակատագրի նվեր կարելի է համարել Տիգրանի համար այն, որ երգիչ Նշան Հայրապետյանի «Փառք Սպարապետին» երգի տեսահոլովակում ընդգրկված է նաև մի դրվագ՝ իր մասնակցությամբ: « Պատգամեցիր մեզ՝ նոր կյանք է գալու…» տողերը տեսահոլովակում հնչում են Տիգրան Մարտիրոսյանի՝ ծանրաձողը գլխավերեևում պահելու կադրերի ուղեկցությամբ…

18.Տիգրանն առաջին անգամ մեքենայի ղեկին է նստել, երբ դեռ նոր 14-15 տարեկան էր.. Եղբոր ВАЗ 21-06-ն էր…

19.Հետաքրքիր է, որ այդ ժամանակ Տիգրանն անգամ վարել չի իմացել. Ինչ էլ գիտեր՝ եղբոր վարելուն ետևի նստարանից հետևելու արդյունք էր:

20.Ասում են՝ Տիգրանը, ինչպես իր եղբայրները, շատ լավ է վարում ու զգույշ… Նրա հետ մեքենայով երթևեկելը հաճելի է ու անվտանգ:

21.Ի դեպ, Տիգրանը BMW մակնիշի մեքենա է վարում… Նախընտրում է, սակայն, Range Rover արտաճանապարհային մեքենան…

22.Մեքենայի մեջ Տիգրանը սիրում է լսել բարձր, ռիթմիկ երաժշտություն…

23.Տիգրանի բառապաշարում մեծ տեղ ունի «հա ջա՜ն» արտահայտությունը…

24.Տիգրանը մորը դիմում է «Մայր Տիգրանածին» արտահայտությամբ, ինչով շատ հաճախ «բարկացնում» է եղբայրներին՝ Հայկին ու Սուրենին…

25.Տիգրանը քնկոտ է…Հնարավորության դեպքում մինչև կեսօր քնում է:

26.Մայրը Տիգրանի կյանքում ամեն-ամեն ինչ է… Ասում են՝ արթնանալուն պես Տիգրանն առաջինը հենց մորն է կանչում՝ «Մա՜…»


Ծնունդդ շնորհավո՜ր, չեմպիոն...Օլիմպիական ոսկին թող զարդարի քո բոլոր պարգևները, իսկ անսահման սերն էլ՝ ջերմ սիրտդ:

Գայանե Նազարյան

sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված