Լևոն Արոնյան. «Հիշողության կորուստ եղավ»Լևոն Արոնյան. «Հիշողության կորուստ եղավ»
Լևոն Արոնյան. «Հիշողության կորուստ եղավ»
06.06.14 10:48Ստավանգերի գերմրցաշարի 3-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը իրեն զգաց նույն այն վիճակում՝ ինչ Հավակնորդների մրցաշարում զգացել էր Շախրիյար Մամեդյարովը: Հիշեցնենք, որ այն ժամանակ Արոնյանը պարտիայի վաղ փուլում վերցրեց Մամեդյարովի թագուհուն: Նույնը, սակայն կորստի տեսնակյունից, կրկնվեց Արոնյանի ու Գրիշչուկի պարտիայում:
«Ես մի տարբերակ խաղարկեցի, որը մանրակրկիտ վերլուծել է 1 շաբաթ առաջ: Սակայն հիշողության կորուստ եղավ»,-ասել է Արոնյանը:
Նշենք, որ անգամ թագուհու կորստից հետո Արոնայնը փորձեց դիմադրել, սակայն առանց մրցամցկի ակտիվ օգնության պարտիան փրկելն ուղղակի անհնար էր:
Արոնյանը զիջեց ու 3 տուրերից հետո իր ակտիվում միայն 1.5 միավոր ունի: Առաջատարը Կարուանան է 2.5 միավորով: Հաջորդ տուրում Արոնյանը մրցելու է Սվիդլերի հետ:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն
Ամենաընթերցված