Բացվել է Շախմատի ակադեմիայի Ամասիայի մասնաճյուղը (տեսանյութ)Բացվել է Շախմատի ակադեմիայի Ամասիայի մասնաճյուղը (տեսանյութ)

Բացվել է Շախմատի ակադեմիայի Ամասիայի մասնաճյուղը (տեսանյութ)

05.06.14 10:32
Բացվել է Շախմատի ակադեմիայի Ամասիայի մասնաճյուղը (տեսանյութ)

Հունիսի 3-ին Շիրակի մարզում բացվել է Շախմատի ակադեմիայի Ամասիայի մասնաճյուղը:

Բացման արարողությանը մասնակցել են Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը: Վերջինս բարձր է գնահատել Շիրակի մարզի շախմատային հաջողություններն ու ներկաների մեծ մասի հետ շախմատ է խաղացել, մարզիչ ընտրելու նպատակով:

Ինչպես տեղեկացնում է մարզային «Ցայգ» հեռուստաընկերությունը՝ մարզպետ, Շիրակի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ Ֆելիքս Ցոլակյանը նշել է, որ շախմատը Շիրակի մարզում ամենասիրված և մեծ մասսայականություն վայելող մարզաձևերից մեկն է:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված