Սամվել Գևորգյան. «Մասնակցում էինք աշխարհի առաջնությունից առաջ ուժերը փորձելու համար»Սամվել Գևորգյան. «Մասնակցում էինք աշխարհի առաջնությունից առաջ ուժերը փորձելու համար»

Սամվել Գևորգյան. «Մասնակցում էինք աշխարհի առաջնությունից առաջ ուժերը փորձելու համար»

03.06.14 13:50
Սամվել Գևորգյան. «Մասնակցում էինք աշխարհի առաջնությունից առաջ ուժերը փորձելու համար»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք մայիսի 31-ին Իտալիայի Սասսարի քաղաքում տեղի էր ունեցել Մատեո Պելիկոնեի հուշամրցաշարը, որին 6 ըմբիշով մասնակցում էր Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականը: Միջազգային այս մրցաշարում ոսկե մեդալներ են նվաճել Ռոման Ամոյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Արթուր Շահինյանն ու Արթուր Ալեքսանյանը, իսկ Մաքսիմ Մանուկյանն ու Արամ Ջուլֆալակյանը դարձել են փոխչեմպիոններ:


Երևան ժամանելուն պես` հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչներ Սամվել Գևորգյանը և Էդուարդ Սահակյանը հանդիպեցին լրագրողների հետ՝ ամփոփելու մրցաշարում մեր թիմի ելույթները:


«Մենք նախկինում նույնպես մասնակցել ենք այս մրցաշարին: Այս տարվա մեր մասնակցությունը, կարելի է ասել, հաջող էր: Աշխարհի առաջնությունից առաջ շատ կարևոր էր մեր թիմի մասնակցությունը այս միջազգային մրցաշարին: Ճիշտ է՝ մրցակիցներ չեմ առանձնացնի, քանի որ շատ թիմեր 2-րդ կազմով էին ներկայացել: Այս անգամ Ռուսաստանի, Թուրքիայի թիմերը չէին մասնակցում, մինչդեռ նախորդ տարի հանդիպել էինք հենց թուրքերի հետ: Ամեն դեպքում այս մրցմանը մասնակցում էինք ոչ թե հաղթելու, այլ աշխարհի առաջնությունից առաջ ուժերը փորձելու համար»,-ասաց Սամվել Գևորգյանը:


Մարզիչը նաև խոսեց հավաքականի առաջիկա ծրագրերի մասին՝ նշելով, որ թիմը մեկնելու է Գերմանիա` Դորտմունդ քաղաքում կայանալիք միջազգային մրցաշարին:

«Թիմը 10 օր կհանգստանա: Հունիսի 14-28-ը հավաք կանցկացնենք Հայաստանում: Ապա՝ կմասնակցենք Դորտմունդում կայանալիք միջազգային մրցաշարի, որին մասնակցելու են ուժեղագույնները: Քաշային կարգեր կլինեն, որոնցում մեր թիմը կմասնակցի 2 մարզիկով: Միայն դրանից հետո պարզ կլինի աշխարհի առաջնությանը մասնակցող հավաքականի վերջնական կազմը: Ինչ վերաբերում է Յուրի Պատրիկեևին, ապա նա դեռ մտածմունքների մեջ է: Ըստ նոր քաշային կարգերի՝ նա պիտի «բարձրանա» 130կգ-ի, մինչդեռ կշռում է 110: Դա բավական բարդ է», -ասաց Գևորգյանը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված