Աչքալուսանք. մեր «սպիտակ արջը» հորեղբայր է դարձելԱչքալուսանք. մեր «սպիտակ արջը» հորեղբայր է դարձել

Աչքալուսանք. մեր «սպիտակ արջը» հորեղբայր է դարձել

03.06.14 10:17
Աչքալուսանք. մեր «սպիտակ արջը» հորեղբայր է դարձել


Հունիսի 1-ը՝ երեխաների պաշտպանության օրը, Ալեքսանյանների ընտանիքում այսուհետ ոչ միայն միջազգային, այլ՝ շատ ավելի կարևոր՝ լոկալ տոն է:

Հայաստանի հունահռոմեական ըմշամարտի հավաքականի անդամ Ռաֆայել Ալեքսանյանը ընդամենը 2 օր առաջ՝ հունիսի 1-ին, հայր է դարձել:

Նորաթուխ ծնողները՝ Ռաֆայելն ու Անահիտը, իրենց նորածին որդուն անվանակոչել են պապիկի՝ հայտնի մարզիչ Գևորգ Ալեքսանյանի անունով:

Sport.am-ի խմբագրակազմն ի սրտե շնորհավորում է փոքրիկ Գևորգի ծնողներին, հորեղբորը՝ Արթուր Ալեքսանյանին, ու պապիկին՝ Գևորգ Ալեքսանյանին և աշխարհի ամենա-ամենալուսավոր բաները մաղթում նրանց: Փոքրիկին էլ մաղթում ենք առողջ և անհոգ մանկություն:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված