Հունահռոմեական ոճի ըմբիշների գերազանց ելույթներըՀունահռոմեական ոճի ըմբիշների գերազանց ելույթները

Հունահռոմեական ոճի ըմբիշների գերազանց ելույթները

01.06.14 09:21
Հունահռոմեական ոճի ըմբիշների գերազանց ելույթները


Իտալիայի Սասսարի քաղաքում ավարտվել է Մատտեո Պելիկոնեի հուշամրցաշարը, որին 6-ական ըմբիշով մասնակցել է նաև Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի հավաքականները:

Մեր տեղեկություններով փայլուն գետոմարտեր են անցկացրել հունահռոմեական ոճի հայ ըմբիշները:

Ոսկե մեդալների են արժանացել Ռոման Ամոյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Արթուր Շահինյանն ու Արթուր Ալեքսանյանը, իսկ արծաթե մեդալներով պարգևատրվել են Մաքսիմ Մանուկյանն ու Արամ Ջուլֆալակյանը:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը հայտավորել էր 55 կգ քաշային Ռոման Ամոյանին, 66կգ քաշային Արամ Ջուլֆալակյանին, 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանին, 85 կգ քաշային Մաքսին Մանուկյանին ու Արթուր Շահինյանին, 98կգ քաշային Արթուր Ալեքսանյանին:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված