Զավեն Անդրիասյանը գրավեց 8-րդ տեղըԶավեն Անդրիասյանը գրավեց 8-րդ տեղը

Զավեն Անդրիասյանը գրավեց 8-րդ տեղը
31.05.14 14:49
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Ռուսաստանի Կազան քաղաքում Նեժմետդինովի հուշամրցաշարի շրջանակներում անցկացված արագ շախմատի մրցումներում 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ 92 մասնակիցների մեջ գրավեց 8-րդ տեղը:
Նա միայն կես միավորով ետ մնաց մրցաշարի հաղթողից` գրոսմայստեր Պավել Պոնկրատովից (Ռուսաստան):
Կանանց մեջ 5 միավորով առաջին մրցանակը նվաճեց գրոսմայստեր Կարինա Համբարձումովան (Ռուսաստան), տեղեկացնում է armchess.am կայքը:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն


Ամենաընթերցված