Հայ ըմբիշները` ՍասսարիումՀայ ըմբիշները` Սասսարիում

Հայ ըմբիշները` Սասսարիում

29.05.14 09:25
Հայ ըմբիշները` Սասսարիում

Այսօր՝ մայիսի 29-ին, Իտալիայի Սասսարի քաղաքում մեկնարկում է Մատտեո Պելիկոնեի հուշամրցաշարը՝ ըմբշամարտի միջազգային ներկայացուցչական մի մրցաշար, որին 6-ական ըմբիշով մասնակցում են նաև Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի հավաքականները:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ ազատ ոճի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը մրցավայր է տարել 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանին, 61 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանին, 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանին, 70 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանին, 86 կգ քաշային Մուսա Մուրթազալիևին և 97 կգ քաշային Էդգար Ենոքյանին:

Իսկ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը հայտավորել է 55 կգ քաշային Ռոման Ամոյանին, 66կգ քաշային Արամ Ջուլֆալակյանին, 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանին, 85 կգ քաշային Մաքսին Մանուկյանին ու Արթուր Շահինյանին, 98կգ քաշային Արթուր Ալեքսանյանին:

Այսօր թիմերի՝մրցատեղի ժամանաման օրն է, վաղը մարզիկները բուժզննում կանցնե ու կշռման արարողությունը տեղի կունենա, իսկ արդեն մայիսի 31-ին՝ Երևանի ժամանակով 10:30-ին կմեկնարկեն գոտեմարտերը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված