Տիգրան Հարությունյանն առաջինն է «Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարումՏիգրան Հարությունյանն առաջինն է «Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարում

Տիգրան Հարությունյանն առաջինն է «Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարում

25.05.14 15:09
Տիգրան Հարությունյանն առաջինն է «Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարում

17-ամյա միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը (Հայաստան) առաջին մրցանակը նվաճեց «Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարում, որն ընթանում էր Ռուսաստանի Կիրիշի քաղաքում:

Հարությունյանը 11 հնարավորից վաստակեց 8 միավոր` նույնքան, որքան մեկ այլ հայ շախմատիստ` 16-ամյա միջազգային վարպետ Դավիթ Պառավյանը (Ռուսաստան), բայց իր հայրենակցին գերազանցեց լրացուցիչ ցուցանիշներով:

14-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Մարտիրոսյանը 6 միավորով բաժանեց 6-7-րդ տեղերը, տեղեկացնում է armchess.am կայքը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված