Վավրինկա. «Նադալը և Ջոկովիչը 1 գլուխ ուժեղ են բոլորից»Վավրինկա. «Նադալը և Ջոկովիչը 1 գլուխ ուժեղ են բոլորից»

Վավրինկա. «Նադալը և Ջոկովիչը 1 գլուխ ուժեղ են բոլորից»

24.05.14 13:19
Վավրինկա. «Նադալը և Ջոկովիչը 1 գլուխ ուժեղ են բոլորից»

Australian Open-ի և «Masters»-ի չեմպիոն Սթեն Վավրինկան Roland Garros մրցաշարից առաջ խոսել է իր տրամադրվածության մասին:

«Մոնթե-Կարլոյում հաղթանակը շատ կարևոր էր: Ավստրալիայում տիտղոս նվաճելուց հետո, ես շատ էի ցանկանում հաղթել «Masters»-ը: Դա շատ բարդ խնդիր էր, բայց Մոնակոյում ինձ հաջողվեց լուծել դա: Այն, որ եզրափակչում հաղթեցի Ռոջերսին, նվաճումն ավելի առանձնահատուկ դարձրեց: Իմանալ, որ կարող եմ հաղթել թոփ-թենիսիստների` մեծ վստահություն է:

Փարիզում ես ֆավորիտների թվում եմ, բայց Նադալից և Ջոկովիչից շատ հետ եմ: Նրանք 1 գլուխ ուժեղ են մնացած բոլորից»,- Վավրինկայի խոսքն է մեջբերում АТР-ի պաշտոնական կայքը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված