Հայ ուժեղագույն ըմբիշները մեկնում են ՍասարիՀայ ուժեղագույն ըմբիշները մեկնում են Սասարի

Հայ ուժեղագույն ըմբիշները մեկնում են Սասարի

23.05.14 18:00
Հայ ուժեղագույն ըմբիշները մեկնում են Սասարի

Մայիսի 29-31 Իտալիայի Սասարի քաղաքում կկայանա ըմբշամարտի միջազգային ներկայացուցչական մրցաշար, որին 6-ական ըմբիշով կմասնակցեն նաև Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի հավաքականները:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը՝ ազատ ոճի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը մրցավայր կտանի 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանին, 61 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանին, 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանին, 70 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանին, 86 կգ քաշային Մուսա Մուրթազալիևին և 97 կգ քաշային Էդգար Ենոքյանին:

Իսկ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը հայտավորել է 55 կգ քաշային Ռոման Ամոյանին, 66կգ քաշային Արամ Ջուլֆալակյանին, 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանին, 85 կգ քաշային Մաքսին Մանուկյանին ու Արթուր Շահինյանին, 98կգ քաշային Արթուր Ալեքսանյանին:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված