Ծնունդդ շնորհավո՛ր, Մարտին Բերբերյան (տեսանյութ)Ծնունդդ շնորհավո՛ր, Մարտին Բերբերյան (տեսանյութ)

Ծնունդդ շնորհավո՛ր, Մարտին Բերբերյան (տեսանյութ)

22.05.14 14:18
Ծնունդդ շնորհավո՛ր, Մարտին Բերբերյան (տեսանյութ)

Այսօր իր ծննդյան 34-ամյակն է տոնում ազատոճային ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն, աշխահի բրոնզե մեդալակիր Մարտին Բերբերյանը…

Թերևս չկա մի հայ, ով ուրախության ու հպարտության արցունք թափած չլինի 2004թ-ին՝ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ, երբ ապրիլի 24-ին Մարտինը Անկարայում բարձրացրեց հայկական դրոշը ու կանգնեց պատվո հարթակի վերին աստիճանին՝ մեկը մեկի ետևից հաղթելով մրցակիցներին, որոնց թվում էր նաև թուրք ըմբիշը…


Այժմ Մարտինը բնակվում է ԱՄՆ-ում, մարզվում է, մարզում, աշխատում թե՛ ըմբիշների ու թե՛ խառը մենամարտերի ներկայացուցիչ մարտիկների հետ, որոնց թվում է, օրինակ, թեթևագույն քաշային կարգում UFC-ի չեմպիոնուհի Ռոնդա Ռոուզին…

Sport.am-ի ողջ անձնակազմն ի սրտե շնորհավորում է Մարտինին՝ մաղթելով բազում-բազմաթիվ հաղթանակներ արդեն մարզչական ասպարեզում, անսահման երջանկություն, նոր հաջողություններ ու ձեռքբերումներ բոլոր ոլորտներում:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված