Լևոն Ջուլֆալակյանը հիվանդանոցում էԼևոն Ջուլֆալակյանը հիվանդանոցում է

Լևոն Ջուլֆալակյանը հիվանդանոցում է
21.05.14 16:57
Այսօր առավոտյան «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը: Այդ մասին տեղեկացնում է Aravot-ը:
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզիչ Սամվել Գևորգյանը՝ այժմ Լևոն Ջուլֆալակյանի վիճակը լավ է: Նա դեռ հիվանդանոցում է, սակայն շատ արագ՝ 1-2 օրից կրկին կմիանա իրենց:
Գևորգյանն ասաց, որ անհրաժեշտ բոլոր հետազոտություններն արված են ու ամեն բան կարգին է, պարզապես Ջուլֆալակյանն ուժեղ գլխապտույտներ է ունեցել՝ կապված, ամենայն հավանականությամբ, բարձրադիր շրջանում առկա ճնշման հետ ( հավաքականն այս օրերին հավաք է անցկացնում Ծաղկաձորում):
Sport.am-ը առողջություն է մաղթում մեր վաստակաշատ մարզչին:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն


Ամենաընթերցված