Հայ շախմատիստները վիճարկում են չեմպիոնների տիտղոսներըՀայ շախմատիստները վիճարկում են չեմպիոնների տիտղոսները

Հայ շախմատիստները վիճարկում են չեմպիոնների տիտղոսները

20.05.14 14:35
Հայ շախմատիստները վիճարկում են չեմպիոնների տիտղոսները

Գրոսմայստերներ Վարուժան Հակոբյանը և Տաթև Աբրահամյանը այսօր ԱՄՆ-ի առաջնություններում լրացուցիչ հանդիպումներում կվիճարկեն երկրի չեմպիոնների տիտղոսները:

Հակոբյանը 11 հնարավորից վաստակել է 7 միավոր և գրոսմայստերներ Գատա Կամսկու և Ալեքսանդր Լենդերմանի հետ բաժանում է 1-3-րդ տեղերը: Այսօր նախ` մահվան պարտիա` կանցկացնեն Հակոբյանը և Լենդերմանը: Ապա նրանց հաղթողը ոսկե մեդալը կխաղարկի Կամսկու հետ:

Նույն իրավիճակն է կանանց առաջնությունում: Աբրահամյանը 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և գրոսմայստերներ Իրինա Կրաշի և Աննա Զատոնսկիխի հետ բաժանում է 1-3-րդ տեղերը: Այսօր սկզբում` մահվան պարտիայում`կհանդիպեն Աբրահամյանը և Զատոնսկիխը: Նրանց հաղթողին եզրափակիչում կսպասի Կրաշը, տեղեկացնում է armchess.am կայքը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված