Իրանի հավաքականը՝ չեմպիոնԻրանի հավաքականը՝ չեմպիոն

Իրանի հավաքականը՝ չեմպիոն

16.05.14 18:36
Իրանի հավաքականը՝ չեմպիոն


Թեհրանում ավարտվեց հունահռոմեկան ոճի ըմբշամարտի աշխարհի թիմային գավաթի 32-րդ խաղարկությունը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք մեր տղաները ընդգրկված էին B խմբում՝ Ադրբեջանի, Իրանի, Կորեայի և Ֆինլանդիայի հավաքականների հետ միասին, որտեղ էլ միայն վերջին հորիզոնականը զբաղեցրեցին: Մերոնք նախ 5:3 հաշվով հաղթեցին կորեացիներին, ապա՝ 8:0 հաշվով պարտվեցին ադրբեջանցիներին, հետո՝ 5:3 հաշվով զիջեցին ֆիններին ու այսօր էլ նույն հաշվով զիջեցին իրանցիներին:

Այսպիսով՝ Հայաստանի հավաքականը 9-րդ տեղի համար պայքարեց A խմբում վերջին տեղը զբաղեցրած ԱՄՆ-ի հավաքականի հետ՝ այն ավարտելով 4:4 ընդհանուր հաշվով ու 21:15 միավորային հաշվով զիջեց մրցակցին՝ վերջին տեղը զբաղեցնելով ընդհանուր մրցաշարում:

Առաջին տեղի համար պայքարեցին Իրանի և Ռուսաստանի հավաքականները, որտեղ ավելի ուժեղ գտնվեցին իրանցիները՝ հաղթելով 6:2 հաշվով:

Այսպիսով մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը՝


  1. Իրան
  2. Ռուսաստան
  3. Ադրբեջան
  4. Հունգարիա
  5. Թուրքիա
  6. Կորեա
  7. Ղազախստան
  8. Ֆինլանդիա
  9. ԱՄՆ
  10. Հայաստան


sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված