Հայաստանի հավաքականը 10-րդն էՀայաստանի հավաքականը 10-րդն է

Հայաստանի հավաքականը 10-րդն է

16.05.14 15:08
Հայաստանի հավաքականը 10-րդն է

Թեհրանում ավարտին է մոտենում հունահռոմեկան ոճի ըմբշամարտի աշխարհի թիմային գավաթի 32-րդ խաղարկությունը, որին Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ մասնակցում էր նաև մեր հավաքականը՝ երիտասարդական կազմով:

Մեր տղաները ընդգրկված էին B խմբում՝ Ադրբեջանի, Իրանի, Կորեայի և Ֆինլանդիայի հավաքականների հետ միասին, որտեղ էլ միայն վերջին հորիզոնականը զբաղեցրեցին: Մերոնք նախ 5:3 հաշվով հաղթեցին կորեացիներին, ապա՝ 8:0 հաշվով պարտվեցին ադրբեջանցիներին, հետո՝ 5:3 հաշվով զիջեցին ֆիններին ու այսօր էլ նույն հաշվով զիջեցին իրանցիներին:

Այսպիսով՝ Հայաստանի հավաքականը 9-րդ տեղի համար պայքարեց A խմբում վերջին տեղը զբաղեցրած ԱՄՆ-ի հավաքականի հետ՝ այն ավարտելով 4:4 ընդհանուր հաշվով ու 21:15 միավորային հաշվով զիջեց մրցակցին՝ վերջին տեղը զբաղեցնելով ընդհանուր մրցաշարում:

Հավելենք, որ հաղթողի կոչման համար պայքարելու են Ռուսաստանի ու Իրանի հավաքականները, որոնք խմբերում 4-ական հաղթանակ էին տոնել:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված