Վարուժան Հակոբյանը շարունակում է գերազանց ելույթներըՎարուժան Հակոբյանը շարունակում է գերազանց ելույթները

Վարուժան Հակոբյանը շարունակում է գերազանց ելույթները

16.05.14 00:01
Վարուժան Հակոբյանը շարունակում է գերազանց ելույթները


Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը շարունակում է իր գերազանց ելույթը Սենթ Լուիսում անցկացվող ԱՄՆ-ի առաջնությունում: Յոթերորդ տուրում նա տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը, գրում է armchess.am կայքը: Վարուժանը սեւերով պարտության մատնեց գրոսմայստեր Ռեյ Ռոբսոնին եւ այժմ 5 միավորով միանձնյա գլխավորում է աղյուսակը: Ընգծենք, որ ԱՄՆ-ի առաջնությունում Հակոբյանի մարտավկան է նրա ընկերը` օլիմպիական եռակի չեմպիոն Գաբրիել Սարգսյանը:

ԱՄՆ-ի կանանց առաջնության հերթական տուրում հաղթանակ տարավ նաեւ գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը: Նա պարտության մատնեց գրոսմայստեր Սաբինա Ֆոյշորին: Այժմ Աբրահամյանը 6 հնարավորից ունի 4 միավոր եւ ընթանում է երրորդ տեղում: Աղյուսակը 5 միավորով գլխավորում է գրոսմայստեր Աննա Զատոնսկիխը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված