Ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը՝ LIVE
03.05.14 15:53Լեհական Ցեխանուվում ավարտվում է ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը:
Ինչպես տեղեկացրել էինք՝ մրցումային վերջին՝ 6-րդ օրը մրցահարթակը 94+ կգ քաշային պատանիներինն է, ինչպես նաև 69+ կգ քաշային կարգում հանդես եկող աղջիկներինը:
Աղջիկների մրցումներին մասնակցում են Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներ Արփինե Դալալյանն ու Դիանա Աղաբեկյանը: Երկամարտում Արփինեի նախնական հայտը 185կգ է, Դիանայինը՝ 155կգ; Նշենք, որ այս քաշային կարգում լեհ մարզուհին նախապես հայտավորել է 200կգ:
Իսկ 17:00-ին կմեկնարկեն արդեն պատանիների մրցումներ, որոնց մասնակցում է մեր Սիմոն Մարտիրոսյանը, ով պատանիների աշխարհի չեմպիոն է: Նա երկամարտի նախնական 375կգ հայտ է ներկայացրել, որն ամենաբարձրն է 13 մասնակիցների թվում: Իսկ դա առնվազնա ենթադրում է, որ մեր մարզիկը մեդալների գործուն պայքար է մտադիր մղել: