Սմբատ Մարգարյանի ԱյբուբենըՍմբատ Մարգարյանի Այբուբենը

Սմբատ Մարգարյանի Այբուբենը

29.04.14 16:10
Սմբատ Մարգարյանի Այբուբենը


Նա սիրում է ամեն էկզոտիկը, թխվածքը համարում է մարդկության գյուտերից մեկն ու ուզում է, որ ամեն ղեկավար ու պաշտոնյա զբաղվի իր գործով, իսկ ինքն էլ երբեք չի ձգտել պաշտոնի…

Նա գիտի րոպեի արժեքը… Իսկ դուք մի խնայեք այդ րոպեն ու ծանոթացեք.

Sport.am-ի Այբուբենի հայելում ծանրորդ, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Սմբատ Մարգարյանն է:


Ա-Անձրև, արևածագ

Բնության 2 երևույթ, որոնք ես շատ եմ սիրում:

Բ-Բլոտ

Խաղաքարտային խաղերից միակը, որին լավ տիրապետում եմ:

Գ-Գաղափար

Ինձ թվում է, որ մարդը պետք է գաղափարապես զարգացած լինի, դրանից են կախված մարդկային հատկանիշները:

Դ-Դիմացկունություն

Կարևոր հատկանիշ է սպորտի ասպարեզում և առհասարակ կյանքում:

Ե-Երազ, երազանք

Երազանքը պետք է լինի իրական, մարդու ուժերի և հնարավորությունների չափով:

Ունեմ 1 երազ, որ դարձել է երազանք :D

Զ-Զատիկ

Իմ սիրելի տոներից մեկն է:

Է-Էկզոտիկ

Էկզոտիկ ինչ լինի՝ սիրում եմ :D

Ը-Ընտանիք

Կյանքումս ամենակարևորն ու առաջնահերթը ընտանիքս է:

Թ-Թխվածք

Մարդկության գյուտերից մեկը:

Ժ-Ժամանակ

Կյանքիս սկզբունքն է՝ ժամանակը միշտ ճիշտ օգտագործել:

Ի-Ինքնաթիռ

Տանել չեմ կարողանում դրանք. անհարմար, անապահով, անտանելի…

Լ-Լուսին

Չի քննարկվում այս թեման:

Խ-Խելք, Խելամիտ

Միշտ ընդունում ու հաշվի եմ առնում խելամիտ մարդկանց խոսքերը և մտքերը:

Ծ-Ծիծաղ

Մարդուն գեղեցկացնող և միաժամանակ էությունը պարզող գործողություն է:

Կ-Կատակ

Կատակասեր եմ, գնահատում եմ ճիշտ կատակը:

Հ-Հայացք, հոգի

Շատ եմ ուշադրություն դարձնում մարդկանց հայացքներին:

Ձ-Ձուկ

Ծովամթերքի մեծ սիրահար եմ:

Ղ-Ղեկավար

Ցանկություն. ամեն մի ղեկավար պաշտոնյա զբաղվի իրեն հատկացված գործով:

Ճ-Ճանապարհ

Սիրում եմ հեռու մի տեղ գնալ:

Մ-Մայր

Անփոխարինելի մարդ իմ կյանքում:

Յ-…

Ն-Ներկա, նպատակ

Ներկայումս ապրել այնպես, որ հետագայում հասնեմ նպատակիս:

Շ-Շոկոլադ

Ամեն ինչ, որ պատրաստվում է շոկոլադից, սիրում եմ:

Ո-Որակ

Որակ չեմ տեսնում ոչ մի բանի մեջ, ո՛չ սննդի, ո՛չ հագուստի, ո՛չ մարդկանց: Մեր ժամանակներում որակը հազվադեպ է հանդիպում…

Չ-Չարաճճի

Ահավոր շատ չար երեխա եմ եղել:

Պ-Պաշտոն

Երբեք չեմ ձգտել հասնել ինչ-որ պաշտոնի:

Ջ-ջուր, ջրվեժ

Շատ լավ հիշողություններ կան ջրի հետ կապված:

Ռ-Ռաբիզ

Զզվում եմ ռաբիզ հասկացությունից:

Ս-Սուտ, ստախոս

Չեմ ընդունում սուտը:

Վ-Վատություն

Շուտ եմ մոռանում այն մարդկանց, ովքեր ինձ վատություն են արել:

Տ-Տուն

Հարազատ մի վայր որտեղ կարող եմ հանգիստ քնել մինչ կեսօր :D

Ր-Րոպե

Ծանրամարտում տրվում է 1 րոպե մոտեցման համար: 1 րոպեում պետք է ցույց տալ ամբողջ տարվա մարզմանդ արդյունքը:

Ց-Ցանկություն

Իմ մեջ հենց առաջանում է ինչ-որ բանի ցանկություն, ես ձգտում եմ շատ շուտ ի կատար ածել:

Ու-Ուրախություն, ուշադրություն

:D

Փ-Փետուր

Թութակս թռավ`փետուրը մնաց :D

Ք-Քեֆ

Մե խինդ, մե ուրախուչո՜ւն…

Եվ-Եվրոմիություն

Կան եվրոպական որոշ բարքեր, որոնք երբեք չեմ ընդունի:

Օ-Օդապարիկ

Շատ եմ ուզում մի անգամ օդապարիկով օդ բարձրանալ:

Ֆ-ֆուտբոլ

Չեմ կարողանում ֆուտբոլային խաղերը հեռուստացույցով նայել:


Հիշեցնենք, որ Այբուբեն նախագծի նախորդ հերոսներն էին Արթուր Աբրահամը, Լևոն Պաչաջյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը, Արսեն Ջուլֆալակյանն, Տիգրան Պետրոսյանն, Կամո Հովհաննիսյանն, Առաքել Միրզոյանը, Աղասի Ինանցը, Անի Ամիրաղյանը, Տարոն Ոսկանյանը, Հասմիկ Միքայելյանը, Գոռ Վարդանյանը, Վարդան Մնացականյանը, Արսեն Բալաբեկյանը, Նոել Գևորը, Հենրիխ Մխիթարյանը, Էդքար Մալաքյանը, Վիուլեն Այվազյանը, Ռումյան Հովսեփյանը, Կամո Ունանյանը, Սաթենիկ Հովհաննիսյանն ու Ալեքս Միսկիրտչյանը:

Նախագիծը՝ Գայանե Նազարյանի



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված