1 ոսկե մեդալ՝ մեկնարկային օրը...1 ոսկե մեդալ՝ մեկնարկային օրը...

1 ոսկե մեդալ՝ մեկնարկային օրը...

29.04.14 10:37
1 ոսկե մեդալ՝ մեկնարկային օրը...

Երեկ լեհական Ցեխանուվում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որում Նանջինգի պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր են խաղարկվելու:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը՝ Հայաստանի հավաքականը Եվրոպայի այս առաջնությանը ներկայացված է 15 մասնակցով՝ 8 ծանրորդ և 7 ծանորդուհի:

Երեկ՝ մրցումային առաջին օրը, հարթակ են դուրս եկել 44-48կգ քաշային աղջիկներն ու 50կգ քաշային կարգում հանդես եկող պատանիները: 50կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացված էր 2 մարզիկով. Համլետ Մնացականյանը ձախողել է պոկում վարժությունը, հրում վարժությունում էլ 100կգ արդյունքով միայն 5-րդն է եղել, իսկ այ Մազպետ Մինասյանը լավագույնն էր թե՛ հրում ու թե՛ պոկում վարժություններում՝ երկամարտի 197կգ արդյունքով (90+107) նվաճելով Եվրոպայի չեմպիոնի կոչումը:

Այսօր մրցահարթակ դուրս կգան 48 կգ քաշային աղջիկներն, ինչպես նաև՝ 56 ու 62 կգ քաշային պատանիները: Մեր մարզիկներից այսօր մրցահարթակ դուրս կգան 56կգ քաշային Հրայր Հովհանիսյանն ու Լևոն Մանուկյանը:

Ձեզ ենք ներկայացնում այսօրվա մրցումների ժամանակացույցը՝ ներկայացված Երևանի ժամանակով:

Մրցումների օնլայն հեռարձակմանը կարող եք հետևել մեր կայքում:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված