Արոնյանն ու Մովսեսյանը՝ Գերմանիայի ակումբային չեմպիոններԱրոնյանն ու Մովսեսյանը՝ Գերմանիայի ակումբային չեմպիոններ

Արոնյանն ու Մովսեսյանը՝ Գերմանիայի ակումբային չեմպիոններ

06.04.14 15:58
Արոնյանն ու Մովսեսյանը՝ Գերմանիայի ակումբային չեմպիոններ

Գրոսմայստերներ Լևոն Արոնյանը և Սերգեյ Մովսեսյանը «Բադեն-Բադեն» ակումբի կազմում նվաճել են Գերմանիայի չեմպիոնի տիտղոսներ,-հայտնում է armchess.am-ը:

«Բադեն-Բադենը» հաղթելով անցկացրած բոլոր 14 մրցախաղերը, 28 հնարավորից վաստակել է 28 միավոր և եզրափակիչ տուրից առաջ անհասանելի է մրցակից թիմերի համար:

Երեկ անցկացված նախավերջին տուրում ՙ«Բադեն-Բադենի» առաջատար Արոնյանը պարտության է մատնել Խանտի Մանսիյսկի հավակնորդների մրցաշարում իր մարտավկա Մաքսիմ Ռոդշտեյնին, որը հանդես է գալիս «Էպինգենակումբի կազմում:

Այսօր եզրափակիչ պարտիայում Արոնյանը սևերով խաղում է «Մյունխեն»թիմի անդամ Ֆելիքս Գրաֆի հետ:


sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված