Անանդը` հավակնորդների մրցաշարի հաղթողԱնանդը` հավակնորդների մրցաշարի հաղթող

Անանդը` հավակնորդների մրցաշարի հաղթող

29.03.14 19:49
Անանդը` հավակնորդների մրցաշարի հաղթող


Ավարտվեց Խանտի-Մանսիյսկում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարի նախավերջին` 13-րդ տուրը: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով զիջեց ռուս Դմիտրի Անդրեյկինին:

Տուրի մյուս 3 պարտիաները՝Կարյակին-Անանդ և Սվիդլեր-Մամեդյարով պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի,իսկ Տոպալովը պարտվեց ռուս Վլադիմիր Կրամնիկին:

Հաջորդ տուրում կմրցեն Արոնյան-Կարյակին, Անանդ-Սվիդլեր, Մամեդյարով-Կրամնիկ և Տոպալով-Անդրեյկին զույգերը:

Այս տուրից հետո արդեն պարզ դարձավ մրցաշարի հաղթողը: Հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը միանձնյա գլխավորելով մրցաշարային աղյուսակը հաղթող ճանաչվեց: Անանդն իր ակտիվում ունի 8 միավոր, 6,5-ական միավորներ ունեն Արոնյանը, Մամեդյարովը, Անդրեյկինը, Կրամնիկն ու Կարյակինը: 6 միավորով 7-րդ տեղում Սվիդլերն է, իսկ 5,5 միավորով մրցաշարային աղյուսակը եզրափակում է Տոպալովը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված