Բոլոր պարտիաները՝ ոչ-ոքիԲոլոր պարտիաները՝ ոչ-ոքի

Բոլոր պարտիաները՝ ոչ-ոքի

26.03.14 17:57
Բոլոր պարտիաները՝ ոչ-ոքի

Արդեն տեղեկացրել էինք, որ Խանտի Մանսիյսկում ընթացող շախմատի Հավակնորդների մրցաշարի 11-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով չկարողացավ հաղթել Պյոտր Սվիդլերին, իսկ Անանդն էլ Կրամնիկի հետ էր ոչ-ոքի ավարտել:

Ոչ-ոքի են ավարտվել նաև տուրի մյուս 2 պարտիաները Անդրեյկինի ու Մամեդյարովի, Տոպալովի ու Կարյակինի միջև: 11 տուրից հետո մրցաշարային աղյուսակը կրկին գլխավորում է Վիշվանաթան Անանդը: Նրան 1 միավորով զիջում է Լևոն Արոնյանը:

Հաջորդ տուրում կմրցեն Անանդ-Անդրեյկին, Մամեդյարով-Կարյակին, Տոպալով-Սվիդլեր, Արոնյան-Կրամնիկ զույգերը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված