Արոնյանը չհաղթեց ՏոպալովինԱրոնյանը չհաղթեց Տոպալովին
Արոնյանը չհաղթեց Տոպալովին
25.03.14 17:35Խանտի Մանսիյսկում ընթացող շախմատի Հավակնորդների մրցաշարի 10-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով չկարողացավ հաղթել Վեսելին Տոպալովին: 45-րդ քայլում կողմերը խաղաղ ելք կնքեցին:
Խաղաղությամբ բաժանվեցին նաև մրցաշարի առաջատար Անանդն ու Մամեդյարովն, ինչպես նաև Կարյակինն ու Անդրեյկինը: Կրամնիկն էլ սպիտակներով զիջեց Սվիդլերին:
Նշենք, որ 10 տուրից հետո մրցաշարային աղյուսակը 6.5 միավորով միավորով գլխավորում է Վիշվանաթան Անանդը: Լևոն Արոնյանը 5.5 միավորով երկրորդն է:
Հաջորդ՝ 11-րդ տուրում Արոնյանը սևերով կմրցի Սվիդլերի հետ: Մյուս պարտիաներում կմրցեն Անդրեյկին-Մամեդյարով, Տոպալով-Կարյակին ու Կրամնիկ-Անանդ զույգերը:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն
Ամենաընթերցված