Արոնյան-Անանդ՝ ոչ-ոքի (լուսանկար)
22.03.14 15:31Շախմատի հավակնորդների մրցաշարի 8-րդ տուրում Լևոն Արոնյանն ու Վիշվանաթան Անանդը խուսափեցին երկար պայքարից: Պարտիայի արդեն 19-րդ քայլում շախմատիստները խաղաղությամբ բաժանվեցին:
Այսպիսով՝ 2 շախմատիստն էլ այժմ 5-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
Նշենք, որ պարտիայից հետո լրագրողների հետ շփման ընթացքում Արոնյանը խոստովանել է, որ պարտիայի մեկնարկում մեծ սթրեսս է ապրել, ու դա է եղել հիմնական պատճառը, որ նա համաձայնել է քայլերի կրկնմանը:
Հավելենք, որ այս պարտիայի նման ելքը Արոնյանին զրկել է հավասար միավորների պարագայում Անանդի հանդեպ որևէ առավելությունից՝ գոնե 1-ին լրացուցիչ ցուցանիշով՝ անձնական հանդիպումների արդյունքով (1-ին տուրում Արոնյանը զիջել էր Անանդին):
Նշենք, որ այս պահին դեռ ընթանում են տուրի մյուս 3 պարտիաները՝ Կրամնիկ-Անդրեյկին, Սվիդլեր-Կարյակին, Տոպալով-Մամեդյարով: