Հավակնորդների մրցաշար. 7-րդ տուրի ամփոփումՀավակնորդների մրցաշար. 7-րդ տուրի ամփոփում

Հավակնորդների մրցաշար. 7-րդ տուրի ամփոփում

21.03.14 19:13
Հավակնորդների մրցաշար. 7-րդ տուրի ամփոփում


Խանտի-Մանսիյսկում անցնող շախմատի Հավակնորդների մրցաշարի 7-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 53-րդ քայլում առավելության հասավ ռուս Սերգեյ Կարյակինի նկատմամբ:

Տուրի մյուս 3 պարտիաները՝Սվիդլեր-Անանդ պարտիան ավարտվեց ոչ-ոքի,Անդրեյկինն ու Կրամնիկը համապատասխանաբար հաղթեցին Տոպալովին և Մամեդյարովին:

Հաջորդ տուրում, որը կկայանա վաղը` մարտի 22-ին, կմրցեն Կրամնիկ-Անդրեյկին, Սվիդլեր-Կարյակին, Տոպալով-Մամեդյարով, Արոնյան-Անանդ զույգերը:

Նշենք, որ 6-րդ տուրից հետո 4.5-ական միավորով աղուսյակը գլխավորում են հնդիկ Վիշվանաթան Անանդն ու Լևոն Արոնյանը: Կրամնիկը 4 միավորով երրորդն է. Սվիդլերը իր ակտիվում ունի 3.5 մավոր: Տոպալովը, Մամեդյարովն ու Անդրեյկինն ունեն 3-ական միավոր, Կարյակինը 2.5 միավորով վերջին տեղում է:




sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված