Գերծանր քաշային կարգում լավագույնը Ռուբեն Ալեքսանյանն էԳերծանր քաշային կարգում լավագույնը Ռուբեն Ալեքսանյանն է

Գերծանր քաշային կարգում լավագույնը Ռուբեն Ալեքսանյանն է

23.02.14 16:45
Գերծանր քաշային կարգում լավագույնը Ռուբեն Ալեքսանյանն է


Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում ավարտվեց ծանրամարտի 2014թ Հայաստանի առաջնությունը: Մրցումային վերջին օրը հարթակ դուրս եկան ծանր (105) ու գերծանր (105+) քաշային կարգի մարզիկները: Արդեն տեղեկացրել էինք, որ 105կգ քաշային կարգում երկամարտի 375կգ արդյունքով առաջին տեղ գրավեց Սիմոն Մարտիրոսյանը:

Լարված ու դիտարժան պայքար ծավալվեց գերծանր քաշային կարգում: Երիտասարդ անվանի ծանրորդ Ռուբեն Ալեքսանյանը երկամարտի 406կգ արդյունքով դարձավ Հայաստանի չեմպիոն՝ երկրորդ մրցանակակրին գերազանցելով 1կգ-ով: Նշենք, որ պոկում վարժությունում Ռուբենը գրավել է 3-րդ տեղը, բարձրացնելով 175կգ:

Պոկում վարժությունում բարձրացնելով 185կգ, ու հրելով 220կգ՝ երկամարտի 405կգ արդյունքով Հայաստանի փոխչեմպիոն դարձավ Գոռ Մինասյանը: Երկամարտի 400կգ արդյունքով երրորդ տեղ գրավեց Հայկ Հակոբյանը:




sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված