Չեմպիոնն ու փոխչեմպիոնը շնորհավորեցին միմյանցՉեմպիոնն ու փոխչեմպիոնը շնորհավորեցին միմյանց

Չեմպիոնն ու փոխչեմպիոնը շնորհավորեցին միմյանց

23.02.14 00:46
Չեմպիոնն ու փոխչեմպիոնը շնորհավորեցին միմյանց


Ծանրամարտի Հայաստանի առաջնության նախավերջին օրը հարթակը տրամադրվեց նաև 85կգ քաշային կարգի մարզիկներին: Այստեղ հետաքրքիր պայքար ծավալվեց Աղասի Աղասյանի և Տիգրան Կարապետյանի միջև: Պոկում վարժությունում բարձրացնելով 150կգ, հրումում՝ 190, երկամարտի 340կգ արդյունքով Աղասի Աղասյանը դարձավ 2014թ Հայաստանի չեմպիոն: Երկամարտի 315կգ արդյունքով Տիգրանը կանգնեց պատվո պատվանդանի երկրորդ աստիճանին:

Նշենք, որ Աղասի Աղասյանը պոկում վարժությունում միայն երրորդ փորձից հետո գլխավերևում պահեց 150կգ. կշռող ծանրաձողը:

Մրցումներից հետո տղաները բարձր տրամադրությամբ մեզ հետ կիսվեցին իրենց տպավորություններով ու շնորհավորեցին միմյանց:

Աղասի Աղասյան. «Պոկում վարժությունում առաջին երկու մոտեցումներիս խախողման պատճառը քաշիս ու զգացողությանս հետ կապված խնդիր էր, դրա համար չստացվեց: Երրորդ մոտեցման ժամանակ հավաքվեցի, վարժությունը ճիշտ կատարեցի ու ստացվեց: Հոգեբանորեն ոչինչ չեղավ, այդ պահին ուղղակի սառը դատեցի ու երրորդ փորձը ստացվեց: Ինձ ավելի վստահ եմ զգում հրում վարժությունում, մրցակիցս նույնպես բավականին ուժեղ էր, շնորհավորում եմ նրան լավ մասնակցության համար»,- ասաց Աղասյանը:

Տիգրան Կարապետյան. «Պոկում վարժությունում կարելի է ասել, որ լավ մասնակցություն ունեցա, միայն առաջին մոտեցումս ձախողեցի: Երկրորդ և երրորդ փորձերի ժամանակ ինչ պլանավորել էի ստացվեց: Հակառակը կարող եմ ասել հրում վարժության մասին: Կարելի է ասել, որ ձախողեցի այն: Կարծում եմ, որ անընդմեջ ես մոտեցա ծանրաձողին, հանգստանալու ժամանակ չունեցա, չկարողացա վերականգնվել: Ընդհանուր առաջնությունը լավ անցավ, կար պայքար, առողջ մրցակցություն: Աղասիի հետ մինչ մրցումները 4 ուսումնամարզական հավաք եմ անցկացրել, իհարկե գիտեի, որ ինձնից մի փոքր ավելի լավ է պատրաստ այս առաջնությանը, այնպես որ նրա հաղթանակը կանխատեսելի էր: Շնորհավորում եմ հաղթանակի համար»,- եզրափակեց Տիգրանը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված